05:34 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
443 0 0

Ամերիկյան հեռուստաաստղը «սթորիներ» է հրապարակել հայաստանյան այցերի մասին՝ դրանք համեմելով կարոտաբաղձ տողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր հետևորդներին պատմել է մի հավելվածի մասին, որը դիմագծերի հիման վրա մարդուն տեղեկություն է հայտնում իր էթնիկ արմատների մասին։

Ըստ այդ հավելվածի՝ Քիմը 51%-ով հայ է, 24%-ով՝ շոտլանդացի, 15%-ով էլ՝ իռլանդացի։ Հավելվածը բավականին ճշգրիտ է որոշել Քարդաշյանի՝ գոնե հայկական արմատները․ Քիմի հայրը հայ է՝ Ռոբերտ Քարդաշյանը, նրա ծնողները նույնպես հայեր են, իսկ մոր՝ Քրիս Ջեների տոհմածառում կան անգլիացիներ, շոտլանդացիներ, գերմանացիներ, իռլանդացիներ։

Instagram story Ким Кардашьян
Քոիմ Քարդաշյան

Հետո Քիմը վերահրապարակել է Instagram-յան իր գրառումն այն մասին, որ Հայաստան այցելելն իր և իր ընտանիքի լավագույն ճամփորդությունն է եղել։ Հեռուստաաստղը իր գրառմանը կցել է իր և իր չորս զավակների լուսանկարները, որոնցից մեկն արված է Էջմիածնի եկեղեցում, մյուսը՝ Գառնու տաճարում։ Հետաքրքիր է, որ երկու հոգևոր տաճարներից հետո Քիմին ամենաշատը տպավորել են Հայաստանում Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ու Ծիծեռնակաբերդը։

Քարդաշյանների հայ դիմահարդարը պատմել է հոր և նրա հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին

«Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանն այցելելը կյանքիս ամենասուր, սիրտ թափանցող փորձառություններից էր։ Աչքերս բացվեցին։ Ես այնքան բան սովորեցի հայ ժողովրդի մասին», - գրել է Քիմը և իր գրառմանը հայկական դրոշ կցել։

Instagram story Ким Кардашьян
Քիմ Քարդաշյանը Հայաստանում

Նա չի մոռացել նաև իրեն Հայաստանում լուսանկարած ընկերոջը՝ Ջեքի Նիքերսոնին, առանց որի հայկական այցերից հիշողությունները միայն իր գլխում կլինեին։

«Երկրի վրա ապրող հրեշտակը». Քարդաշյանի քույրը $1մլն է նվիրել COVID-19–ի դեմ պայքարի համար

«Շատ եմ սիրում Հայաստանում արված մեր ֆոտոշարքերը։ Այս նկարները հավերժ կմնան մեզ հետ ու կհիշեցնեն լավագույն պահերի մասին», - ոգևորված գրել է աստղը։

Instagram story Ким Кардашьян
Քիմ Քարդաշյանը Հայաստանում

Հիշեցնենք, Քիմը երկու անգամ է եղել Հայաստանում։ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նա եկել էր պատմական հայրենիք ամուսնու՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի, 2 տարեկան դստեր` Նորթ Ուեսթի և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ։ Երկրորդ անգամ Քիմը Հայաստան եկավ նախորդ տարի՝ 2019-ին՝ մասնակցելու WCIT 2019 համաժողովին։ Այս անգամ նրան ընկերակցել էր մյուս քույրը՝ Քորթնի Քարդաշյանը։ Երկու քույրերն իրենց հետ բերել էին բոլոր երեխաներին (Քիմը չորս զավակ ունի, Քորթնին՝ երեք), և նրանք բոլորով մկրտվեցին Էջմիածնում՝ ստանալով հայկական անուններ։

Անչափ հուզիչ էր. Քիմ Քարդաշյանի և Քանյեի դուստրը նորաձևության մրցույթում ռեփ է կարդացել

Ըստ թեմայի

Ինչպես է հայկական ջուրը գերել Դարեն Արոնոֆսկուն, Քանյե Ուեսթին, Քարդաշյանին և այլ աստղերի
Աստղային դուետ. Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը երգել է ռեփեր հոր հետ. տեսանյութ
Քանյե Ուեսթը շքեղ ու հուզիչ նվեր է մատուցել Քիմ Քարդաշյանին
թեգերը:
Հայաստան, Լուսանկար, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ