05:37 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)
469 0 0

Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է վերջին օրերին մարդկանց տեղաշարժի հետ կապված խստացումներին և հայտնել, որ մարդիկ հաճախ ստում են պարետի որոշումները շրջանցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook–ի իր էջում գրել է, թե այս օրերին քաղաքացիները մարզի մուտքի մոտ տեղակայված հսկիչ անցակետերում ինչ ստեր են պատմում իրավապահներին, որպեսզի կարողանան հատել անցակետը։

«Ցավալին այն է, որ սուտ խոսելու բազմաթիվ դեպքեր են գրանցվում։ Օրինակ՝ գնում եմ Նորատուս` թաղման, այն էլ` 27 տարեկան երիտասարդի։ Նորատուսում, փառք Աստծո, ոչ մի 27 տարեկան չի մահացել։ Օրինակ՝ գնում եմ Դիլիջանից մամային բերեմ։ Երկու մեքենայով են, մեքենաների մեջ էլ աղջիկներ։ Օրինակ՝ գնում եմ Ծովակ` ախպորս յոթին։ Ծովակում ախպոր յոթ չկա, ախպերը ահագին շուտ մահացել է ՌԴ֊ում, և թաղել են այնտեղ։ Եվ այսպես շարունակ...»,–գրել է մարզպետը։

Նա հորդորել է քաղաքացիներին մնալ տանը և հետևել պարետատան ցուցումներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 14-ը: Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770–ի։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)

Ըստ թեմայի

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան
Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 500-ը որևէ բուժում չեն ստանում. Փաշինյան
Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխող մեքենան
թեգերը:
Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Գեղարքունիքի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ