01:30 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
56510

Աղջնակը նամակ է գրել պարետին, ասել է, որ ուզում է գյուղ գնալ։ Տիգրան Ավինյանն էլ պատասխանել է նրան։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը պատասխանել է փոքրիկ Սոնայի նամակին, որը խնդրում է թույլ տալ իրեն հայրիկի հետ գյուղ գնալ։

«Սիրելի պարետ Ավինյան, Երևանի տանն այլևս չեմ դիմանում, ուզում եմ հայրիկիս հետ գյուղ գնալ։Խնդրում եմ ոստիկաններին ասեք, որ ճանապարհս չփակեն»,– խնդրել է Սոնան։

Ավինյանն էլ պատասխանել է աղջնակին` բոլոր սահմանափակումներն ապահովության համար են։

«Սիրելի Սոնա, շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին։ Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ։ Հավատա`բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են։Այս ամենը ժամանակավոր է և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում։ Առողջ եղիր»,– գրել է Ավինյանը։

Հիշեցնենք` ՀՀ–ում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար ՀՀ պարետի որոշմամբ սահմանափակվել է մարդկանց տեղաշարժի իրավունքը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 770 մարդ կա։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 500-ը որևէ բուժում չեն ստանում. Փաշինյան
Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխող մեքենան
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է
թեգերը:
նամակ, Տիգրան Ավինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ