00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցОчереди мигрантов в УФМС
Очереди мигрантов в УФМС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքային միգրանտների զգալի մասը զրկվել է փողից, որով նրանք և՛ իրենց գլուխն էին պահում, և՛ օգնում հարազատներին։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ռուսաստանի ձեռնարկած միջոցների ու սահմանափակումների պատճառով հայ աշխատանքային միգրանտներն ու նրանց ընտանիքները զրկվել են եկամտի հիմնական աղբյուրից։

Համավարակի պատճառով Ռուսաստանում մարտի 25-ից ապրիլի 30-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել։ Ձեռնարկությունների ու արտադրամասերի աշխատանքը դադարեցվել է։ Շարունակում են աշխատել ղեկավար մարմինները, չընդհատվող արտադրություն ունեցող ձեռնարկությունները, դեղատները, մթերային և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներն ու բուժհաստատությունները։

Ռուսաստանում աշխատող հայերի վրա ազդել են հատկապես շինարարության դադարեցումն ու առևտրի սահմանափակումները։ Եթե գրանցված աշխատակիցներին պաշտոնապես պետք է աշխատավարձ տան, ապա չգրանցվածների դեպքում գործատուն ոչ մի պարտավորություն չունի։

Խոպանչիների բարդ ճակատագիրը

Արշակն ու Արտյոմը եղբայրներ են, նրանք ամեն տարի Մարտունի քաղաքից Ռուսաստան էին մեկնում՝ արտագնա աշխատանքի։ Գարնանը գնում էին, ուշ աշնանը` վերադառնում, շինարարությամբ էին զբաղվում։

Покупатели в супермаркете Yerevan City (4 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն

Երբ Ռուսաստանը «փակվեց», սկսեցին Հայաստանում գումար աշխատել։ Համագործակցում էին տեխնիկա վերանորոգող ու տեղադրող ընկերությունների հետ, սակայն նրանց պաշտոնապես չէին գրանցում։ Նրանք վերանորոգման աշխատանքներ էին անում տներում ու գումարն առձեռն էին ստանում։

Երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, եղբայրներն այդ եկամտից էլ զրկվեցին, իսկ ամենավատն այն է, որ նրանք պետական աջակցության ոչ մի ծրագրի չափանիշներին չեն համապատասխանում։ Դրան գումարած` մեկ միլիոն դրամ էլ վարկ ունեն։

Հայաստանում այս եղբայրների պես մարդիկ հազարների են հասնում։ Շատերն էին որոշել ժամանակավոր աշխատանք գտնել Հայաստանում, մինչև Ռուսաստանը նորից կբացի սահմանը։ Մարդիկ իրենց հավաքած գումարը ծախսում էին` հուսալով, որ Ռուսաստանի հետ սահմանը ուր որ է կբացվի, բայց հրաշք տեղի չունեցավ, իսկ պաշարները ժամանակի ընթացքում սպառվում են։

Արամի հայրը Ռուսաստանի Վլադիմիրի մարզում նույնպես շինարարությամբ է զբաղվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տղան նշեց, որ հայրը գրեթե չի աշխատում։ Եթե հանկարծ աշխատանքի դուրս գա, կտուգանեն։

«Թաղայիններն անընդհատ ստուգում են` միգրանտները տանը նստած են, թե ոչ, արդյոք հյուր չե՞ն ընդունում», - ասաց Արամը։

Այդուհանդերձ տղամարդը փորձում է գումար վաստակելու այլ ճանապարհներ գտնել ընտանիքն ինչ–որ կերպ պահելու համար։ Նա ծանոթների հետ աշխատում է մեկուսացված տարածքներում, որտեղ սահմանափակ թվով բանվորներ կան։ Օրենք են խախտում, բայց փող է պետք։

Ашот Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մսի գինը կարող է կտրուկ բարձրանալ. Աշոտ Հովհաննիսյանն առաջարկ ունի կառավարությանը

Արմանը որդու հետ Մոսկվայի մարզում է աշխատում։ Նրա բախտը բերել է․ չնայած շինարարական աշխատանքներ իրականացնելու արգելքին, կարողացել է աշխատանքի ընդունվել ու մասնավոր տան ներքին ձևավորմամբ է զբաղվում։ Սահմանափակումները նրան այդքան էլ չեն խանգարում։

«Ինչքան ժամանակ է` աշխատանքի եմ գնում, դեռ չեն կանգնեցրել, չեն ստուգել», - ասում է Արմանը։

Նրա որդին՝ Վահեն, սպասարկման ոլորտում է աշխատում՝ հեռահաղորդակցման ընկերությունում։ Սակայն նրա աշխատավարձն ուղղակիորեն կախված է վաճառքի ծավալից, ինչը հասկանալի պատճառներով նվազել է։ Տղան ստիպված հեռավար աշխատանքի է անցել։

«Թեև ինձ թույլտվություն են տվել, ու տնից եմ աշխատում, բայց միևնույնն է` առաջիկա ամիսներին եկամուտը կտրուկ կնվազի»,- ասում է նա։

Խոպանչիների շարքում հայեր կան, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք ավելի շահեկան վիճակում են։

Սարգիսի ընտանիքը Հայաստանում է, իսկ ինքը Եկատերինբուրգի մոտակայքում գտնվող գործարանի գրանցված աշխատող է։ Սահմանափակումների պատճառով ձեռնարկության աշխատանքը դադարեցվել է, ու դեռ հասկանալի չէ՝ աշխատավարձի հարցն ինչպես է լուծվելու։ Նույն վիճակում է Հովհաննեսը, որը մեքենայով սնունդ էր մատակարարում Մոսկվայի մանկապարտեզներին։ Հաստատությունները փակ են, իսկ նա գումար էր ստանում ամեն առաքումից։

Посольство России в Армении - Sputnik Արմենիա
Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն առայժմ չեն կարող մեկնել երկրից. ի՞նչ պետք է անեն նրանք

Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ մարդկանց տեղափոխող միկրոավտոբուսների հայ վարորդներն էլ առանձին թեմա են։ Ոմանք հասցրել են Հայաստանից մարդկանց տանել, բայց սահմանները փակվել են, ու նրանք իրենց մեքենաների հետ մնացել են ճանապարհներին։ Հիմա վարորդները տարբեր քաղաքներից հավաքվում են Մոսկվայում, որ կարողանան վերադառնալ։

Նշենք, որ այստեղից գնացող հայերը հիմնականում ծանոթի կամ ծանոթների ծանոթի մոտ են գնում։ Շատերն անօրինական են աշխատում, եթե գործատուի հարցում բախտները բերում է, ապա նույնիսկ այս իրավիճակում աշխատանքի համար փոխհատուցում են ստանում, իսկ եթե ոչ, Հայաստանում մնացած նրանց ընտանիքները ստիպված են պարտք վերցնել հարազատ–բարեկամներից կամ պարտք մնալ խանութին։ Փոքր խանութներում (հատկապես՝ մարզերում) դա ընդունված տարբերակ է։

Հայաստանի կառավարությունն ու աջակցությունը

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝ միգրանտների ընտանիքների մի մասը նպաստ է ստանում, բայց ոչ բոլորը։ Կան մարդիկ, որոնք արտակարգ դրության ռեժիմի պատճառով տուժածների ծրագրի շահառու չեն համարվում։

«Ցավոք, այդ ընտանիքների վիճակը վատանալու է։ Այս իրավիճակում կառավարությունը պետք է գոնե միջնաժամկետ հեռանկարում աջակցի նրանց։ Մի քանի տարբերակներ կան՝ սկսած ուղիղ օգնությունից, վերջացրած աշխատանքի ընդունվելու հարցում աջակցելով», - ասաց Մարգարյանը։

Ամենադժվարը կարանտինի շրջանում է լինելու։ Տնտեսագետը հույս ունի՝ իշխանությունը, որը հետզհետե ընդլայնում է պետական աջակցություն ստացող անձանց շրջանակը, իրավիճակը կդիտակի նաև այդ տեսանկյունից։

Հետևանքները Հայաստանի տնտեսության համար

Մասնագետի կարծիքով՝ այս պահին անիմաստ է որևէ կանխատեսում անել։ Մարգարյանի խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե իրավիճակն ինչպես կզարգանա մինչև տարեվերջ։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ցավոք, չենք կարող պնդել, որ կարողացել ենք տեղորոշել բոլոր քաղաքացիներին». Փաշինյան

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում չափազանց լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Եկամուտը զրոյին է մոտենում։ Այնպես որ հույս չկա, թե նրանք կարող են որևէ եկամուտ ստանալ ու Հայաստան ուղարկել։

«Իսկ դրամական փոխանցումները Հայաստանի մակրոտնտեսական պահանջների համար լուրջ գործոն է։ Ամեն տարի դրանց մակարդակը մոտ 1,5 միլիարդ դոլար է կազմում։ Եվ դա առավելագույն ծավալը չէ, եթե հաշվի առնենք վերջին երկու տարիները»,– ասաց Մարգարյանը։

Չնայած հստակ կանխատեսումների բացակայությանը, կարելի է միանշանակ արձանագրել, որ կորոնավիրուսի հետ կապված ներկայիս իրավիճակը շատ լրջորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, հատկապես՝ Ռուսաստանի գծով։

«Առաջիկա երեք ամիսները չափազանց անբարենպաստ են լինելու, սա միանշանակ է», - ընդգծեց Մարգարյանը։

Նշենք, որ ԿԲ տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստան կատարվող տրանսֆերտների ծավալը կազմել է 1,788 միլիարդ դրամ, դրանից ավելի քան մեկ միլիարդը Ռուսաստանից է փոխանցվել։

 

Լրահոս
0