00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է մեղավոր ռուսական նախագծում Հարությունովայի ձախողման համար. երգչուհին անկեղծանում է

© Photo : Россия 1Выступление Лусине Арутюновой на проекте "Ну-ка, все вместе!" телеканала Россия 1
Выступление Лусине Арутюновой на проекте Ну-ка, все вместе! телеканала Россия 1 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգչուհի Լուսինե Հարությունովան իսկական ֆուրոր արեց ռուսական շոուի ընտրական փուլում, բայց եզրափակիչում ընդամենը 50 ձայն հավաքեց։ Քանի դեռ համացանցի օգտատերերը մեղադրում են մրցավարներին, Լուսինեն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց՝ որն է անհաջողության իրական պատճառը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе!» երաժշտական նախագծի մասնակից, կրասնոդարցի Լուսինե Հարությունովան ցնցեց ժյուրիի անդամներին ու հարյուրից 99 միավոր ստացավ` դառնալով հաղթողի հիմնական թեկնածուներից մեկը։

Певица Лусине Арутюнова - Sputnik Արմենիա
Ինչու են շնորհալի հայուհուն մերժել «Ձայնը» նախագծում, կամ ինչ է նա բացահայտել Հայաստանում

Մրցույթի կանոնների համաձայն` մասնակիցն իր կատարմամբ պետք է կարողանար ոտքի հանել ժյուրիի 100 անդամներին ու ստիպել, որ երգի իր հետ։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ 1 միավոր էր շնորհում երգչին։

Հայուհու ելույթը շատերը հիշեցին։ Օրինակ՝ «հարյուրյակի» առաջնորդ Սերգեյ Լազարևը եզրափակիչի ժամանակ ասաց․ «Հիշում եմ նրան, շատ լավն է»։

Սակայն եզրափակիչում աղջկա օգտին ընդամենը 50 երգիչ քվեարկեց։ Առաջին անգամ Լուսինեն երգել էր բրիտանացի երգիչ Ռորի Գրեյմանի (որն ավելի հայտնի է Rag'N'Bone Man կեղծանունով) Human երգը և ցուցադրել իր ձայնային տվյալները։ Իսկ եզրափակիչ ելույթի համար նրան բաժին էր ընկել հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդայի «Лети» երգը, որը «Գոգոլ․ Վիյ» ֆիլմի սաունթրեքն էր։

Լուսինե Հարությունովայի կարծիքով՝ ինքը հենց երգի ընտրության պատճառով չկարողացավ հասնել հաջողության։

Գանձապահից երգչուհի. Լուսինեն հիացրել է «Ну-ка, все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

«Ի սկզբանե ինձ թվում էր` հաղթելու կամ գոնե լավագույն եռյակում հայտնվելու բոլոր հնարավորություններն ունեմ։ Բայց երբ իմացա՝ ինչ եմ երգելու եզրափակիչում, հասկացա, որ հեռու չեմ գնա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Լուսինեն չի ասում, թե երգը վատն է, նա համարում է, որ այն պարզապես մրցութային չէ, դրանով գրեթե անհնար է վերջին փուլ հասնել։

«Կանոնների համաձայն՝ առաջատարների եռյակի միջև մարտեր են կազմակերպում, այդ պատճառով եզրափակիչ անցած յուրաքանչյուր մասնակցի երկուական երգ են տալիս։ Մարտերի համար ինձ տվեցին ֆրանսիացի երգչուհի Ինդիլայի «Derniere Danse» երգը, որն շատ ավելի հոգեհարազատ է ինձ։ Ես խնդրեցի, որ այն երգեմ եզրափակիչում, բայց ինձ մերժեցին»․ - ասում է նա։

Պատճառաբանել են, թե երկրորդ երգն անպայման պետք է ռուսերեն լինի։ Այնինչ այդ կանոնը հաճախ է խախտվել։

«Ես դեմ չեմ, որ մրցույթի պայմանները պահպանվեն, եթե բոլորը մասնակիցների դեպքում է նույնն արվում։ Արդյունքում երգս չփոխեցին տարբեր պատճառներով՝ ժամանակի պակաս, երաժշտական մշակումների սահմանափակ քանակ։ Չվիճեցի կազմակերպիչների հետ։ Վերջիվերջո, սա իրենց շոուն է, ոչ թե իմ։ Ես շատ լավ գիտակցում եմ դա», - նշեց Լուսինեն։

Նրան սփոփում է այն միտքը, որ շատերը լավ հասկանում են՝ ինչպես են շոուները ստեղծվում․ կան ոճաբաններ, սցենարիստներ, ռեժիսորներ ու «մարդ, որը նրանց ձեռքն է ընկնում ու չի կարող ինքնակամ քայլեր անել»։

Հատկանշական է, որ Լուսինեի ելույթից հետո օգտատերերը (մասնավորապես YouTube-ում) վրդովված մեկնաբանություններ գրեցին։ Գրեթե երկու հարյուր օգտատեր համամիտ էին, որ նա հիանալի է ելույթ ունեցել, իսկ մրցավարները կանխակալ գնահատական են տվել երգչուհուն։

Певица Жаклин Багдасарян - Sputnik Արմենիա
Ladaniva–ի հայ երգչուհին կնստի «Լադա Նիվայի» ղեկին ու կբացահայտի Հայաստանը

«Հրեշտակ էր երգում։ Բրավո։ Ժյուրի, համամիտ չեմ ձեզ հետ։ 100 միավորի ելույթ էր», «Ինչ ձայն է, փշաքաղվեցի։ Ո՞ւր է հարյուր միավորը», «Բոլորին լսեցի, նա ամենալավն էր։ Պետք է պատժել ժյուրիին», «Վերջնականապես հիասթափվեցի ժյուրիից։ Շատերը կանխակալ են», «Կեցցե Լուսինեն։ Իսկ ժյուրիի անդամները խայտառակ եղան», «Նա երկնային է։ Շնորհակալություն երաժշտական էքստազի րոպեների համար։ Ցավալի է, որ երաժշտական ալիքները լի են ցածրորակ նյութով», «Միայն խուլը չի հասկանա, որ նա լավագույնն է։ Վաճառված մրցավարներ, զզվելի է»։

«Իսկ հեղինակային իրավունքնե՞րը»․ Սիլվա Հակոբյանի երգը կատարում են արաբ երգչուհիները

Մենք կարդացինք մեկնաբանությունների մեծ մասը և նկատեցինք, որ օգտատերերը միայն երգի ընտրությունն են քննադատում։

«Գերազանց էր երգում, բայց պետք էր արտասահմանյան երգ ընտրել, որն ավելի է համապատասխանում նրա հիասքանչ ձայնին», «Հուզիչ ձայն է, բայց երգն անհաջող է։ Եզրափակիչի համար պետք էր ավելի հզոր երգ ընտրել», «Տվել են մի երգ, որը չի կարող բացահայտել ձայնային տվյալները»։

Հիշեցնենք՝ «Ну-ка, все вместе» ծրագրի եզրափակիչը կայացավ մարտի 29-ին։ Հաղթեց լատիշ երգչուհի Յանա Կլյավինան և մեկ միլիոն ռուբլի ստացավ։

Երգչուհին Ռուսաստանի օրհներգի բառերը շփոթել է և խայտառակ եղել. տեսանյութ

Լրահոս
0