09:31 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)
2178 0 0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի նոր տվյալներով Հայաստանում ապրիլի 5-ին կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 52–ով։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 822։ Մեկ օրվա ընթացքում թիվն ավելացել է 52–ով։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ընդհանուր առմամբ` բուժվել է 57 քաղաքացի, փաստացի բուժվողների թիվը 720 է, 7 մարդ մահացել է։  Երեկվա տվյալներով` մեր երկրում կար 770 վարակված մարդ։ 

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։ 

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: 

Հայաստանում տասնվեց հաստատություն կա, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև վիճակում գտնվող հիվանդները, թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են վարակված մարդկանց հետ։ Բայց 9 կազմակերպություն էլ կա, որոնք զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ` «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ 

Վարակվածներին կտանեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ». թաղամասի բնակիչներն առիթ ունե՞ն վախենալու

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ապրիլի 3-ին հայտնեց, որ այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը կծառայի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)

Ըստ թեմայի

Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխող մեքենան
Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 500-ը որևէ բուժում չեն ստանում. Փաշինյան
Վրաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել․ մահացածը կին է
Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից
թեգերը:
թեստ, հիվանդ, հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ