06:33 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1201)
118211

Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով կիրառվում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները։ ՀՀ կառավարությունն առաջարկում է քաղաքացիների առողջական վիճակը գնահատող բջջային նոր հավելված։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանում, բացառապես հայ մասնագետների աշխատանքի արդյունքում ստեղծվել է Covid-19 Armenia բջջային հավելվածը, որը փոխարինելու է արդեն տարածված AC19 հավելվածին։ Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` Facebook-ում կատարած գրառմամբ։

«Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել»,– գրում է Ավինյանը։

Նրա խոսքով` թեստավորման շնորհիվ ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բուժզննման:

«Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ»,– զգուշացնում է պարետը:

Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:

«Կարող է պատահի` մեզ հետևում են». ի՞նչ է ասում Ավինյանի խոսնակը նոր հավելվածի մասին

Հավելվածը ներառում է նաև տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը: Covid-19 Armenia-ն աշխատում է Android ու iOS համակարգով հեռախոսներում և հասանելի է և https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061 հարթակներում:

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1201)

Ըստ թեմայի

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե ոչ
Խցանումները կպակասեն. վարորդներին խոստացած ԱՊՊԱ–ի նոր հավելվածն արդեն գործում է
Հայտնի անձանցից ովքե՞ր «ծերացան» մեկ շաբաթում. FaceApp հավելվածի վտանգները
թեգերը:
կորոնավիրուս, հավելված, Տիգրան Ավինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ