05:41 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1201)
834 0 0

Արդեն երեք շաբաթ Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերն ավելանում են նույն ինտենսիվությամբ` 7-օրյա կրկնապատկման ռիթմով։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսի տարածման 7-օրյա տեմպն առայժմ չի հաջողվում նվազեցնել։
«7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է»,– գրել է նախարարը` գծապատկերով ներկայացնելով, որ յուրաքանչյուր 7 օրը մեկ Հայաստանում գրանցված դեպքերի թիվը կրկնապատկվում է։


Այսպես` եթե 7 օր առաջ Հայաստանում գրանցված դեպքերը 424 էին, ապա այսօր դրանց թիվը հասել է 822–ի։ Այսինքն` մեկ շաբաթվա ընթացքում գրեթե կրկնակի ավելացել է։
Հիվանդացության դեպքերի կրկնապատկման շաբաթական տեմպն արդեն երեք շաբաթ է, ինչ պահպանվում է։ Մարտի 22–ին Հայաստանում 194 հաստատված դեպք կար, մեկ շաբաթվա ընթացքում դրանց թիվն անցավ 400-ը, իսկ այս շաբաթ արդեն 800-ը:

Հայ ինժեներներն էլ են կյանքեր փրկում. վերանորոգված շնչառական սարքերը կտանեն հիվանդանոցներ

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1201)

Ըստ թեմայի

Հայաստանում գործարկվել է կորոնավիրուսի հայտնաբերման բջջային հավելվածը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է
Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխող մեքենան
Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից
թեգերը:
Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ