13:35 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)
202521

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասել է, թե ինչ է պետք է անել վարակի տարածումը կանխելու ու բնականոն կյանքին վերադառնալու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Մարտի 25-ից Հայաստանում կիրառված`անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ կառավարությանը հաջողվել է նվազեցնել վարակի տարածման ինտենսիվությունը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։


Նա նշել է, որ եթե մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ Հայաստանում 1 վարակակիրը վարակում էր 2 անձի, ապա այժմ այդ ցուցանիշը հաջողվել է նվազեցնել մինչև 1,4-ի:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի»,– գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը կոչ է արել առաջիկա շաբաթվա ընթացքում լինել առավել կարգապահ` այդպիսով սեփական ներդրումն ունենալով վարակի տարածումը կանխարգելելու գործում:

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)

Գլխավոր թեմաներ