11:23 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Ապրիլի 3-ից 6-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 87 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի Sputnik. Ապրիլի 7-ից ՀՀ ոստիկանությունը կսկսի բջջային հավելվածի միջոցով վերահսկել ՀՀ մեկուսացած ու ինքնամեկուսացած քաղաքացիների շարժը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ փոխոստիկանապես Հայկ Մհրյանը:

Նա նշեց նաև, որ մինչ օրս էլ եղել են մեկուսացման ռեժիմը խախտելու փորձեր, բայց թե քանի մարդ է փորձել դուրս գալ մեկուսացման վայրերից, Մհրյանը չհստակեցրեց` նշելով, որ թվային տվյալներ կհրապարակվեն բջջային հավելվածով վերահսկողության առաջին արդյունքների ամփոփումից հետո։

Ինչ վերաբերում է բնակավայրերում ու հատկապես ծայրամասերում կուտակումների մասին ահազանգերին, փոխոստիկանապետը վստահեցրեց, որ ոչ մի նման ահազանգ անպատասխան չի մնում և ոստիկանությունն այցելում է նշված հասցեներ` իրավիճակն ստուգելու ու շտկելու համար։

«Ցավոք բակերում, նման կուտակումներ մենք դիտարկում ենք, ամենօրյա այցեր ենք կատարում ու մեր ուժերի սահմաններում փորձում ենք մեր քաղաքացիներին հորդորել, որ չխախտեն մեկուսացման կանոնները»,– ասաց նա։

Բերման են ենթարկել «Նորատուսցի Ալիկին». ինչ են հայտնաբերել բեռնախցիկում

Մհերյանը նաև հայտնեց, որ մինչ օրս տեղաշարժի սահմանափակման կանոնների խախտման դեպքերով կազմվել է 6667 վարչական պատասխանատվության արձանագրություն, որոնցից ավելի քան 1700-ը հաստատվել է դատարանով։

Հետաքրքական է, որ ուժեղացված հսկողության ու գործող սահմանափակումների պայմաններում հանցագործությունների թիվը հանրապետությունում, Մհերյանի խոսքով, էապես նվազել է։

Նշենք, որ Ոստիկանության տրամադրած պաշտոնական տվյալներով, ապրիլի 3-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 87 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ծեծի՝ 10, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, սպառնալիքի, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, խուլիգանության, պետական, հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի հայտնաբերման, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, համակարգչային հանցագործության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ թեմայի

Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1–ի հանցագործությունը պարտակելու համար
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
Հայաստանում գովազդվող վարկային կազմակերպությունը հանցագործ խմբավորո՞ւմ է. «Ժամանակ»
2019-ի առաջին 7 ամսում Հայաստանում գրանցված հանցագործությունները
թեգերը:
Ոստիկանություն, հանցագործություն, Հայկ Մհրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ