00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է կորոնավիրուսով վարակված տղամարդը հայտնվել «Գյումրի» ԲԿ–ում. պարզաբանում է տնօրենը

© Photo : ԲԿ ՞Գյումրի՞Медицинский центр "Гюмри" (6 апреля 2020). Гюмри
Медицинский центр Гюмри (6 апреля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ շփված և այժմ մեկուսացված անձանցից 7–ը բժիշկներ են, մյուսները` կենտրոնի տարբեր աշխատակիցներ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը վստահեցնում է` իրենք գործել են ըստ օրենքի, երբ իրենց մոտ են ընդունել այն տղամարդուն, որն այս գիշեր մահացել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Նա Sputnik Արմենիային հայտնեց, որ տղամարդը իրենց մոտ ընդունվել է երկկողմանի թոքաբորբով, նրան զննել են նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել․ այսինքն՝ արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել և այլն։ Այս ամենից հետո իրենք նոր միայն ընդունել են հիվանդին՝ ապահով լինելով, որ վարակակիր չէ։

Пробирка с тестом на коронавирус в руках у сотрудницы в медицинской лаборатории  - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի ախտորոշման համար Հայաստանում բնակչության զանգվածային թեստավորում կսկսվի

Ավելի վաղ տեղեկացրել էինք` կոնոնավիրուսի ախտանիշով մահացած 68–ամյա բնակիչը, մինչ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխվելը, բուժում է ստացել Գյումրու բժշկական կենտրոնում, որն ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում։ Հիվանդը դիմել է ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղից էլ տեղափոխվել «Գյումրու» ԲԿ: Քաղաքացուն հիվանդանոցում բուժել են՝ չիմանալով վարակի մասին: Տղամարդու հետ շփում ունեցած «Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակցի մեկուսացրել են քաղաքի հյուրանոցներից մեկում:

«Հիվանդանոցը գործել է ըստ օրենքի: Կա 35Ն հրաման, որի համաձայն` տեղեկացվում է համաճարակաբանին, որ կենտրոն է տեղափոխվել է բարձր ջերմությամբ, թոքաբորբով քաղաքացի։ Տղամարդու մոտ ախտորոշվել է նաև ուղեղի արյան շրջանառության խանգարում` ինսուլտ: Լինելով բազմապրոֆիլ հիվանդանոց և ճշտելով, որ մենք կարող ենք նրան ընդունել որպես սովորական հիվանդի` նրան ընդունել ենք»,- ասաց Իսահակյանը:

Տնօրենը վստահեցրեց, որ ինչպես մինչ այս, այդպես էլ հիմա հաստատությունում պարտադիր օրական 2 անգամ ախտահանում է կատարվում:

Пресс-конференция министра здравоохранения Армении Арсена Торосяна на тему коронавируса (19 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

«Հենց այդ կանխարգելիչ միջոցառումները հաշվի առնելով` մտածում ենք, որ մեր բուժաշխատողները վարակված չպետք է լինեն և այս պահի դրությամբ, փառք Աստծո, նրանք իրենց լավ են զգում և անհանգստացնող խնդիր չկա:

Ինչպես այս հիվանդի ընդունումը, այնպես էլ բուժանձնակազմի մեկուսացումն իրականացվել է ըստ չափորոշիչների»,- ասաց Իսահակյանը։

Նրա խոսքով` եթե մեկուսացված բուժանձնակազմի անդամների մոտ ի հայտ գան կասկածելի նախանշաններ, կթեստավորվեն, եթե ոչ, ապա մեկուսացումից 14 օրը անց կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը:

Ի դեպ, մեկուսացված 29 քաղաքացուց 7–ը բժիշկներ են, մյուսները` կենտրոնի տարբեր աշխատակիցներ՝ ընդունարանի աշխատակցից մինչև խորհրդատու, հետազոտող տեխնիկ և այլն, այսինքն` բոլոր նրանք, ովքեր մոտ են գտնվել հիվանդին 1 մետր հեռավորության վրա:

«Մեր 400 հոգանոց կոլեկտիվը, բացառությամբ տարեցների ու հեռահար աշխատողների, շարունակում է աշխատել»,– ասաց տնօրենը:

Նշենք, որ «Գյումրի» բժշկական կենտրոնը շարունակում է անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել, այս պահին 60 բուժվող հիվանդ կա։

Այս պահի դրությամբ էլ «Գյումրի» ԲԿ-ում թեստավորում չի իրականացվում. ըստ չափորոշիչի` եթե համաճարակաբանը գտնում է, որ պետք է հաստատություն բերված հիվանդին իրականացվի թեստավորում, հիվանդը հատուկ շտապօգնության մեքենայով տեղափոխվում է կորոնավիրուսով հիվանդ մարդկանց համար նախատեսված բուժհաստատություն:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 833-ի։

Լրահոս
0