21:30 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
234 0 0

Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները կարգուկանոն պահպանելու փոխարեն նպաստել են կարգունկանոնի խախտմանը:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները 2 կալանավորի և 1 դատապարտյալի տարել են այլ բանտախուց` հիմնարկում քրեական հեղինակության կարգավիճակով երկու այլ դատապարտյալների հետ հարցերը կարգավորելու նպատակով: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

«ՔԿՀ ծառայողները 2020–ի ապրիլի 2-ին` ժամը 20։00-ի սահմաններում, տարբեր մասնաշենքերում պահվող 2 կալանավորի և 1 դատապարտյալի դուրս են բերել խցերից և ուղեկցել մեկ այլ խուց։ Այդ խցում քրեական աստիճանակարգության կարգավիճակ պահպանող Ս.Դ.-ն և Դ.Հ.-ն քրեական ենթամշակույթ կրողների կողմից սահմանված վարքագծի կանոնների պահպանման շուրջ ծագած վեճը լուծելու նպատակով 15 րոպե վիճել և պարզաբանումներ են կատարել նրանց հետ` բարձրաձայն հնչեցնելով հայհոյանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ–ն դուրս է եկել «օրենքով գողերի» դեմ․ պատվիրել էին սպանել «Բոդոլին». «Ժողովուրդ»

Դեպքի առթիվ «Վանաձոր» ՔԿՀ–ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 223.1-րդ հոդվածի 1-ին մասի և 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Եվս մեկ նման դեպք է բացահայտվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՔԿՀ–ի օպերատիվ բաժնի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել ինքնազգացողության վատթարացման պատճառաբանությամբ հիմնարկից դուրս գալու փորձ կատարող անվտանգության ապահովման բաժնի մասնագետին։ Նրա մոտ բացակայել է մինչ այդ հիմնարկ մտցված բջջային հեռախոսը։ Պարզվել է, որ ծառայողը արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը փոխանցել է նույն հիմնարկի կալանավոր Ղ.Մ.-ին:

Դեպքի առթիվ ապրիլի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցվել է քրգործ, որը ևս ուղարկվել է ՀՔԾ։

Հիշեցնենք, որ հունվարի 22–ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական «օրենքով գողերի» ու «քրեական հեղինակությունների» մասին օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Հաստատված նոր օրենքով` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է հինգից տասը տարվա ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ՔԿԾ պետը պատմեց` ինչ «օյիններ» են արել «օրենքով գողերի» դեմ օրենքից դժգոհ դատապարտյալները

Ըստ թեմայի

Սեփական երկրում անպաշտպան քաղաքացին և քրեական ենթամշակույթը. ինչպես ճիշտ պայքարել դրա դեմ
Իսպառ բացառել քրեական ենթամշակույթը. Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում. լուսանկարներ
Արմավիրի մարզում «ասֆալտին են փռել» քրեական ենթամշակույթ կրող անձանց. տեսանյութ
թեգերը:
Քրեական գործ, օրենքով գող, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), «Նուբարաշեն» ՔԿՀ

Գլխավոր թեմաներ