00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարությունը «Արտկոն» ՓԲԸ-ին վճարել է․ ինչո՞ւ աշխատակիցները գումարը չեն ստացել

© Photo : Facebook / NORK Infection Clinical Hospital / ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական ՀիվանդանոցНовые модули для больных коронавирусом при Норкской инфекционной больнице (29 марта 2020). Еревaн
Новые модули для больных коронавирусом при Норкской инфекционной больнице (29 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մոդուլային ընդունարանի կառուցման աշխատանքները կատարած  «Արտկոն» ՓԲԸ-ի աշխատակիցները մարտ ամսվա դիմաց աշխատավարձ չեն ստացել․ Առողջապահության նախարարությունը մեկնաբանություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik. Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջությամբ վճարել է «Արտկոն» ՓԲԸ-ին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով «Հետք» լրատվականի հրապարակած ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով հոդվածին։

Модуль 02.04.2020 - Sputnik Արմենիա
10 օրում 42 նոր սպասասենյակ է կառուցվել պացիենտների համար․ նախարարը տեսանյութ է հրապարակել

«Աշխատանքներն ավարտվել են և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր «Հետք» լրատվականին տված հարցազրույցում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանը հայտնել է, որ մոդուլի կառուցման աշխատանքները կատարած «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հրաժարվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը:

«Նորք» ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր մոդուլներն արդեն տեղում են

««Արտկոն» ՓԲԸ-ի 25 աշխատակիցները մարտ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, և ըստ արտադրամասի պետ Հովհաննես Խաչատրյանի՝ ընկերության տնօրենը հրաժարվում է աշխատավարձերը տալուց: Հովհաննես Խաչատրյանը, որն «Արտկոն» ՓԲԸ-ում աշխատում էր այս տարվա փետրվարից, ասաց, որ ապրիլի 6-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ըստ նրա՝ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձգձգել է աշխատավարձերի վճարումը, իսկ այնուհետև կտրականապես հրաժարվել է»,-գրում է կայքը:

Ըստ կայքի՝ աշխատակիցներն ապրիլի 6-ի դրությամբ  պետք է ստանային 400 հազար դրամ գումար:

«Արտկոն» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ փետրվարի աշխատավարձերը փոխանցվել են, իսկ մարտ ամսվանը կփոխանցեն մինչև ապրիլի 15-ը, հավելելով, որ իր վրա փորձում են «կեղտ ման գալ»։

«Իր օրինակի մեջ առաջին մեր փորձն է»․ Թորոսյանը ցուցադրեց «Նորք» ինֆեկցիոնի նոր մասնաշենքը

Հիշեցնենք՝ մարտի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց՝ տեղեկացնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «լայն թափով ընթանում են» մոդուլային ընդունարանի կառուցման աշխատանքները, և 3-4 օրում կառուցվել է 40 նոր պալատ: Երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, նախարարը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ 10 օրում կառուցված 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է իրենց ախտորոշմանը սպասող քաղաքացիներին ընդունել:

Լրահոս
0