17:59 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (997)
340 0 0

Ռուբինա Խանզադյանը` հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռն է։ Աղջիկը զբաղվում է Rubina Dylan հագուստի ապրանքանիշի առաջխաղացմամբ և ուրախացնում երկրպագուներին լուսանկարներով։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի –Sputnik. 23-ամյա մոդել Ռուբինա Խանզադյանը ցույց է տվել, թե ինչով է զբաղվում կարանտինի ժամանակ։ Նա, ի դեպ, հայազգի առաջին մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանացի ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրությանը։

Աղջիկն այժմ ապրում է Նյու Յորքում, որը ինչպես և ԱՄՆ քաղաքների մեծ մասը, կարանտինի մեջ է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ռուբինան Instagram–ի իր էջում տեսանյութ և լուսանկար է հրապարակել, որոնցում ցուցադրել է նկարչի իր տաղանդը։ Նա մատիտներով աղջիկ է նկարում, հետո ներկում։

«Տանը ունեցած ազատ ժամանակը թույլ տվեց ինձ զբաղվել նրանով, ինչով ամենից շատն եմ հետաքրքրվում։ Մանկուց եմ նկարում։ Մոտ երկու տարի չէի նկարել, և այժմ սիրտս սիրով է լցվում, երբ վերականգնում եմ այդ հմտությունս», – իր հրապարակումներին կից րել է աղջիկը։

Посмотреть эту публикацию в Instagram

we’re opening a bakery if you guys wanna start placing some orders 🥖🥐🧁🥧

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

Հավանաբար պապի եղբոր` մատիտներին հմտորեն տիրապետելու տաղանդը, փոխանցվել է նաև նրան, թեև Ռուբինայի հիմնական աշխատանքն այլ բնագավառում է։

Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է պահում կարանտինի ավարտի համար. երկար կենաց է ասելու

Դեռ մի քանի օր առաջ Ռուբինան իր բաժանորդներին էր ներկայացրել մի թխվածքի բաղադրատոմս և այդ թխվածքի լուսանկարը։ Մեկնաբանություններում օգտատերերից մեկը, իմանալով մոդելի հայ արմատների մասին, նրան հարցրել է՝ գաթա՞ է, ինչին Ռուբինան պատասխանել է՝ ոչ սա հալա է՝ հրեական հաց։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (997)

Ըստ թեմայի

Հռչակավոր աստղերն աշխարհին ցույց են տվել, որ հայ են. ազգային կերակուրների ֆլեշմոբ
թեգերը:
ԱՄՆ, կորոնավիրուս, մոդել, հայ

Գլխավոր թեմաներ