00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մնաց առանց ավիացիոն խորհրդականի. ի՞նչ կոնֆլիկտ կար Ճաղարյանի ու Ռևազյանի միջև

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հակոբ Ճաղարյանին աշխատանքից ազատելը խոսում է հին կադրերի և ՀՀ վարչապետի նշանակած երիտասարդ կադրերի միջև եղած կոնֆլիկտի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Քաղավիացիայի շուրջ վեճերն ու քննարկումները չեն դադարում։ Դրանք, ինչպես հայտնի է, նոր թափ առան, երբ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը զրկեց (EASA) Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին` ԵՄ երկրներ չվերթեր իրականացնող երկու ավիաընկերություններին լիցենզավորելու իրավունքից։

Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян на встрече первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չէ. Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է աուդիտորի նամակը

Եվրոպական կարգավորիչի «հարվածի» տակ հայտնվեցին Armenia Aircompany և Atlantis European Airlines ընկերությունները։

Իրավիճակն ավելի թեժացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից Հակոբ Ճաղարյանին ազատելու որոշումը։ Նախկին օդաչու, Հայաստանում մասնավոր առաջին ավիաընկերության հիմնադիր Ճաղարյանը համակարգում էր քաղավիացիայի ոլորտը։ Նրան աշխատանքից ազատելու լուրը կառավարության կայքում տեղադրվելուց որոշ ժամանակ անց, Ճաղարյանը Facebook–ի իր էջում գրառում կատարեց, որտեղ նշեց, որ ավելի վաղ ինքն անձամբ է հրաժարականի դիմում ներկայացրել։  Ճաղարյանը նաև խոսեց քաղավիացիայի ոլորտում  «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների» մասին, որոնք էլ իբր ստիպել են իրեն հեռանալ։

Sputnik Արմենիային հայտնի են դարձել Փաշինյանի արդեն նախկին խորհրդականի և Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի միջև եղած «գաղափարային» հակասությունների որոշ մանրամասներ։

Կառավարությանը մոտ աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն` Ճաղարյանը միշտ խոսել է ազգային ավիափոխադրող ունենալու մասին, այն դեպքում, երբ Ռևազյանը մի բազմիցս ասել է, որ Հայաստանին ազգային փոխադրող անհրաժեշտ չէ, եթե այն ի վիճակի չի լինելու մրցակցել այլ ընկերությունների հետ։

Պետրոսյան. «Այս իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել մեր ավիացիան, կամ ստեղծել նորը»

Ավիացիայի վետերանը, ոլորտում կոփված  մարդ է․ Ճաղարյանն ի սկզբանե թերահավատորեն է վերաբերվել 30-ամյա Ռևազյանին, համարելով, որ նա իր գիտելիքներով հարմար չէ նման պատասխանատու պաշտոնի համար։ Ճաղարյանի նման դիրքորոշումն էլ կարող էր դառնալ աշխատանքից ազատվելու պատճառներից մեկը։

Самолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանից ԵՄ չվերթերի դադարեցման հարց չի քննարկվում. Քաղավիացիայի կոմիտե

Թեպետ, նախկին ու Փաշինյանի նշանակած «հետհեղափոխական» կադրերի կոնֆլիկտը բնորոշ է ոչ միայն քաղավիացիայի ոլորտին։ Նման օրինակներ վերջին 2 տարվա ընթացքում բազմաթիվ են եղել։

Ցանկություն չունենալով նվազեցնել Ճաղարյանի պրոֆեսիոնալ որակները որպես օդաչու, այնուամենայնիվ, հանդգնենք ենթադրել, որ քաղավիացիայի ոլորտում արդյունավետ մենեջմենթը փոքր–ինչ այլ որակներ է պահանջում։ Ոչ ստանդարտ որոշումների կայացման ունակությունները, արագ փոփոխվող աշխարհին և տեխնոլագիաներին արագ հարմարվելու կարողություններն ակնհայտորեն ավելի կարևոր են, քան կայացած, կարծրացած կարծրատիպերը։ Կարծրատիպերից չհրաժարվելու ցանկությունը հանգեցնում է կադրային այսպիսի շիլաշփոթի, ինչին էլ ականատես ենք Փաշինյանի խորհրդականի օրինակով։

Հ.Գ. Մենք կապ հաստատեցինք Ճաղարյանի հետ, որպեսզի իր գրառման վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններ ստանանք։ Սակայն նա հայտնեց, որ առաջիկայում ասուլիս կտա, իսկ մինչ այդ չի ցանկանում այլ մանրամասներ հայտնել։

Լրահոս
0