11:11 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (814)
52910

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը հայտնում է` ինչպես է անցել երեխայի վիրահատությունը և հրապարակել է բժիշկների լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում Covid 19 վարակ ունեցող 4–ամյա փոքրիկի են վիրահատել։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը` նշելով, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել երեկ։

Շուրջ 3000 մարդ ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում. նրանք գրեթե չեն քնում

«Դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով վիրահատություն իրականացրին՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց։ Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է»,– Facebook–իր էջում գրել է նա։

Մուրադյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, հրապարակել նրանց լուսանկարը, իսկ քաղաքացիներին էլ հորդորել է մնալ տանը, որպեսզի օգնեն բժիշկներին։

Հիշեցնենք` ապրիլի 8-ի տվյալով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (814)

Ըստ թեմայի

Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ
«Անգամ համավարակի ժամանակ մեզ ոչ ոք ուշադրություն չի դարձնում». անտունները և կորոնավիրուսը
Ձավարյան եղբայրները Լոնդոնում պայքարում են կորոնավիրուսի դեմ․ տեսանյութ
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ