12:16 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Բուսաբանական այգում առևտրային գործունեություն ծավալելու համար տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ «Քեթրին գրուպ» և «Լեվո գրուպ» ՍՊ ընկերությունները Երևանի բուսաբանական այգու տարածքում առևտրային գործունեություն են ծավալել։

«Շրջական միջավայրի նախարարությունից ստացած տեղեկության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել Երևանի բուսաբանական այգին վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Քեթրին գրուպ» և «Լեվո գրուպ» ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործել են (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել) մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով։ Այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։

Փաշինյանն առաջարկում է վերանայել դենդրոպարկի մուտքի գինը. լեհերի համար բացառություն կարվի՞

Խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները՝ հիշյալ դեպքերով առանց նոտարական վավերացման և պետական գրանցման պայմանագրեր են կնքվել։

Բացի այդ, «Քեթրին գրուպին» տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամի չափով պակաս է հաշվարկվել և գանձվել՝ չպահպանելով կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի չափերը։ Ինչպես նաև առանց օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության առկայության վարձակալված տարածքում ընկերության կողմից իրականացվել են ինքնակամ պարսպի կառուցապատման աշխատանքներ:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպը» պատկանում է հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին։

«Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակը` Փաշինյանի և նրա կնոջ անունով. այց բուսաբանական այգի

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը 2019թ–ի ապրիլի 15–ին ՀՔԾ–ում քննվող օֆշորի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք առաջադրվեց հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրան կալանավորելու որոշում կայացվեց ու հետախուզում հայտարարվեց։

Ըստ թեմայի

Փլուզվել է Սունդուկյանի թատրոնի ձմեռային այգի տանող մի քանի տոննա կշռող աստիճանավանդակը
Այգիներ, մանկապարտեզներ, շենքեր են յուրացրել. Լոռու մարզպետը բացահայտումներ է խոստանում
Երևանի կենդանաբանական այգին շուտով կբացվի. ո՞րն էր խնդիրը
թեգերը:
Միհրան Պողոսյան, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ), բնություն, ՀՀ դատախազություն, Այգի

Գլխավոր թեմաներ