07:11 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Սուր հոտով դեղնականաչավուն զանգվածը հայտնաբերվել է ԱՄՆ- ից ներմուծված առաքանու զննության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի- Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքն են բացահայտել։ ՊԵԿ լրատվական ծառայության հաղորդմամբ, բացահայտումն արվել է «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում՝ ԱՄՆ- ից ներմուծված առաքանու զննության ժամանակ:

«Հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

Բագրատաշենի մաքսակետում կանխվել է 62 կգ արծաթանման զանգվածի ապօրինի ներմուծումը

Ըստ թեմայի

Դեղատան աշխատակցի վրա հարձակված երիտասարդի տան նկուղում ՔԿ–ն խոշոր չափի թմրանյութ է գտել
Թմրանյութ առաքող կատուն փախել է դատական նիստից առաջ. տեսանյութ
Ոստիկանները 29-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել և բերման ենթարկել. տեսանյութ
Քանի անգամ են փորձել անցնել ՀՀ սահմանն ու թմրանյութ ներկրել. ԱԱԾ–ն ամփոփել է 2019 թվականը
թեգերը:
Հայաստան, ավտոմաքսատուն, թմրանյութ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Գլխավոր թեմաներ