11:01 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (813)
93 0 0

Առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով։ Դա հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի- Sputnik. Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին՝ նշել է, որ տեղորոշման համակարգն արդյունավետ է աշխատում և հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել կորոնավիրուսի տարածման շղթաները:

Նա գործադիրի ղեկավարին ու կառավարության անդամներին տեղեկացրել է, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով և դեղամիջոցներով:

Հայաստանում գործարկվել է կորոնավիրուսի հայտնաբերման բջջային հավելվածը

Ավինյանը հավելել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով։ Դա հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները։ Բացի թեստերից սպասվում է նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով համալրում:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (813)

Ըստ թեմայի

«Կարող է պատահի` մեզ հետևում են». ի՞նչ է ասում Ավինյանի խոսնակը նոր հավելվածի մասին
Նոր բջջային հավելվածը հնարավորություն կտա «օնլայն» բժշկական խորհրդատվություն ստանալ
«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել
թեգերը:
հավելված, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ