18:02 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
290 0 0

Պարբերականը գրում է, որ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքն առևտրի ու կրոնի ծաղկուն կենտրոն է եղել, իսկ այժմ ավերակների է վերածվել։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Հեղինակավոր National Geographic–ը ծավալուն հոդված է հրապարակել Անի քաղաքի մասին, որը X-XI դարերում Հայաստանի մայրաքաղաքն է եղել։ Նյութը պատկերազարդված է Անիի ամրոցների և եկեղեցիների ավերակների լուսանկարներով։

«Հայոց թագավոր Աշոտ Գ Բագրատունին 10-րդ դարում Անին դարձրեց Հայաստանի մայրաքաղաք և քաղաքի շուրջը փառահեղ ամրոցներ կառուցեց։ Նրա նախորդը՝ Գագիկ I արքան, եկեղեցիներ էր կառուցել կարմիր ու սև տուֆից։ Անին հայտնի է դարձավ որպես 1000 ու 1 եկեղեցիների մայրաքաղաք»,- գրված է հոդվածում։

Պարբերականն արդարացիորեն նշում է, որ չնայած հարյուրամյակների քրիստոնեական ավանդույթին (Հայաստանը քրիստոնեությունը պետական կրոն է ընդունել է 301թ․-ին) և քաղաքում եղած հարյուրավոր եկեղեցիներին, Անին բազմամշակույթ քաղաք է եղել, գտնվել է առևտրական ճանապարհների խաչմերուկում և առևտրի ծաղկուն կենտրոն հանդիսացել։ Մայրաքաղաքում 100 հազար մարդ է ապրել՝ այն ժամանակների համար հսկայական թիվ։

«Սև և Կասպից ծովերի միջև առևտրային ուղիների երկայնքով ունեցած ռազմավարական դիրքի շնորհիվ Անին գրավիչ ուղղություն էր դարձել վաճառականների, իսկ հետո նաև նվաճողների համար»,- գրում է հոդվածի հեղինակը։

1064թ․-ին Անին գրավեցին սելջուկ-թուրքերը, ապա մոնղոլները։ 1319թ․-ին քաղաքը վերջնականապես քարուքանդ եղավ երկրաշարժի հետևանքով։ Իսկ 16-րդ դարում Անին ընդգրկվեց Օսմանյան կայսրության կազմում։

Պարբերականը նշում է նաև, որ հայերը ցավագին են վերաբերվում այն փաստին, որ իրենց հնագույն մայրաքաղաքն այսօր Թուրքիայի տարածքում է։

Ով չի տեսել Անին, չի տեսել աշխարհը. զբոսաշրջիկները սիրում են հինավուրց քաղաքը

«Հայերը Անին հայկական են համարում` անգամ հեռու գտնվելով։ Իսկ Անիի ավերակները Ցեղասպանությունից հետո դարձել են հայ ժողովրդի կորուստների և նրա զարմանալի դիմացկունության ևս մի խորհրդանիշ», – գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ 2016թ․-ին Անի քաղաքի ավերակները ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Միջնադարում 2-րդ «սորտի» գիրք էր համարվում. Մատենադարանում կարևոր ձեռագիր են վերականգնել

Ըստ թեմայի

Անիի եկեղեցու որմնանկարների յուրահատկությունը․ ինչո՞ւ են վրացիները հավակնում դրանց
Ինչո՞ւ ենք ամենուրեք «հայու գեն» փնտրում, կամ Հիսուս Քրիստոսն էլ էր հա՞յ
Արարատյան երկրի խորհրդանիշները, կամ ինչպես ճանաչել Հայաստանը
Կալավանի ադրբեջանական գերեզմանատունը. ում շիրիմին էր այցելել առեղծվածային կինը
թեգերը:
Թուրքիա, Անի, Հայաստան, հայեր

Գլխավոր թեմաներ