13:14 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
413 0 0

Զարուհի Բաթոյանն անդրադարձավ բազմազավակ նպաստառու ընտանիքների` սոցաջակցության ծրագրերից դուրս մնալու հարցին։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Այս օրերին կառավարության սոցաջակցության ձևերն իրավիճակի բերումով խոցելի դրության մեջ հայտնվածներին են ուղղված, իսկ նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք նպաստառու բազմազավակ ընտանիքներին էլ որևէ աջակցություն չի տրամադրվի։

Կառավարության աջակցության ծրագրերի մեկի համաձայն` մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ, յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ միանվագ աջակցություն կստանան: Խոսքը, սակայն, չի վերաբերում նպաստառու բազմազավակ ընտանիքներին։

«Նպաստառու ընտանիքների համար ունենք տարբեր գործիքներ, օրինակ` հրատապ աջակցությունը։ Պետք չէ սահմանափակվել այս աջակցության ձևերով, նպաստառուների համար ունենք դասական աջակցության ձևեր»,–ասաց նախարարը։

Բաթոյանի խոսքով` սոցաջակցության ծրագրերն իրավիճակային աջակցություն են և, բնականաբար, լիովին բավարար չեն սոցիալական խնդիրն ամբողջությամբ լուծելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում նպաստառուների թիվը 105 000 է։ Նպաստառու ընտանիքներն օգտվում են որոշակի արտոնություններից` կոմունալ ծախսերի, առողջապահական ծախսերի սուբսիդավորում և այլն։

Կոմունալ վճարների փոխհատուցման հարցն էլի է քննարկվում. 12-րդ ծրագիրն են մշակում

Ըստ թեմայի

Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները
Բողոքի ակցիա Երևանում. երթուղայինների վարորդները չգիտեն՝ ինչպես տունը պահեն
Պետությունը միկրոբիզնեսի ներկայացուցիչներին էլ կօգնի. Անանյանն ասաց` ովքեր են շահառուները
թեգերը:
բազմազավակ ընտանիք, Զարուհի Բաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ