01:08 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1174)
64 0 0

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու՝ տնտեսական հինգերորդ միջոցառման շրջանակում 7500 շահառու ստացել է ֆինանսական միջոցներ։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, թե կառավարության տնտեսական աջակցության ծրագրերից քանի շահառու է օգտվել։

«Առաջին միջոռացման շրջանակում հայտերի թիվն անցել է 200-ի շեմը։ Այս միջոցառման շրջանակում տնտեսավարողին, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, պետությունը տալիս է վարկ` տոկոսների համաֆինանսավորման կամ սուբսիդավորման պայմանով։ Իսկ երկրորդ միջոցառման շրջանակում հայտերի թիվը հասել է 536–ի, և այստեղ էլ գյուղատնտեսության ոլորտին են տրվում վարկեր` նույն սկզբունքով»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` երրորդ ծրագրով, որի միջոցով նույնպես համաֆինանսավորմամբ կամ սուբսիդավորմամբ վարկեր են տրամադրվում այս դեպքում ՓՄՁ-ներին, 700 հայտ է ստացվել, որից 115–ն է բավարարվել։

Ինչ վերաբերում է հինգերորդ միջոցառմանը, ապա 7500 շահառու ստացել է ֆինանսական միջոցներ։

Ի դեպ, այս ծրագրով կազմակերպությունները, որոնք այս տարվա ընթացքում չեն կրճատել իրենց աշխատողների թիվը կամ աշխատավարձի ֆոնդը, կառավարությունից ստանում են աջակցություն` յուրաքանչյուր 5-րդ աշխատողի միջին աշխատավարձի չափով։

Կան պոտենցիալ շահառուներ, որոնք կառավարության ծրագրերից ընդհանրապես տեղյակ չեն. Մանասերյան

Ավանեսյանը հայտնեց, որ օրեցօր ավելանում է այս կամ այն ծրագրերին դիմողների թիվը։

Հիշեցնենք, որ կառավարությունը մի շարք սոցիալական ծրագրեր էլ է մշակել, որոնց միջոցով կարող են աջակցություն ստանալ չաշխատող կամ աշխատանքը կորցրած ամուսին ունեցող հղիները, մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվածները և այլն։

Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1174)

Ըստ թեմայի

Մի շարք ոլորտների շուրջ 127 000 վարձու աշխատողներ աջակցություն կստանան պետությունից
Հղիները նույնպես աջակցություն կստանան. կառավարությունը ևս մեկ ծրագիր հաստատեց
Հայկական «Աղոթք»` ի աջակցություն Չինաստանի. երկկողմանի ծրագրերը կիրականացվեն
Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան
թեգերը:
տնտեսություն, փոխնախարար, Հայաստան

Գլխավոր թեմաներ