16:41 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
308 0 0

Արամ Ա–ն ասել է, որ մոտիկից է տեսնում հոգևորականների հովվական աշխատանքը և բարձր է գնահատում նրանց ծառայողական նվիրումը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արամ Ա կաթողիկոսը Facebook-ի իր էջում դիմել է հոգևորականներին՝ հորդորելով հավատարիմ մնալ իրենց կոչմանը: 

«Այսօր որևէ ժամանակից ավելի՝ Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Սա է հայ հոգևորականի կոչումը։ Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ և այդ կոչումի խոր գիտակցությամբ էլ ծառայում եք»,–իր խոսքում ասել է Արամ Ա-ն։

Արամ Ա–ն ասել է, որ մոտիկից հետևում է հոգևորականների հովվական աշխատանքներին և բարձր է գնահատում նրանց ծառայական նվիրումը։

Նա հորդորել է աղոթել մեր ժողովրդի զավակների համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է։ Կճոյանը հարցաքննվել էր և ասել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Մայր աթոռն արձագանքել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ հարուցված քրեական գործին

Ըստ թեմայի

Արամ Ա կաթողիկոսը ողջունել է ճգնաժամը սահմանադրական եղանակով կարգավորելու հանձնառությունը
Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մակրոնին
Արամ Ա կաթողիկոսն օծեց Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին. տեսանյութ
թեգերը:
կաթողիկոս, Արամ Առաջին կաթողիկոս

Գլխավոր թեմաներ