02:23 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
114 0 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համոզված է` իր ներկայացրած օրինագիծն անհրաժեշտ է, որպեսզի կարողանան ճիշտ հաշվարկել շրջանառությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է, որ ՀՀ տարածքում շրջիկ առևտուր իրականացնողները պարտավոր կլինեն աշխատել ՀԴՄ կտրոններով:

Նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փորձեց հստակեցնել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ հայաստանյան ճանապարհներին «կուկուռուզ» վաճառողները պետք է ՀԴՄ կտրոններով առևտուր անեն:

Պետությունը միկրոբիզնեսի ներկայացուցիչներին էլ կօգնի. Անանյանն ասաց` ովքեր են շահառուները

«Բնականաբար, դա միկրոձեռնարկություն է, շրջանառությունը 24 մլն-ի չի հասնելու, և, իհարկե, մարդիկ հարկեր չեն վճարելու, բայց ուղղակի դա անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հաշվարկել շրջանառությունը, որպեսզի այնպիսի իրավիճակներում, ինչպիսին այսօր է, մենք հստակ կարողանանք նաև աջակցություն ցույց տալ»,- ասաց Պապոյանը:

Ինչ վերաբերում է առցանց առևտրին, ներկայացված օրինագիծն այս ոլորտը չի կարգավորում, բայց նախագծի հեղինակը չի բացառում, որ դրանում նաև այդ լուծումները կներառվեն մինչև երկրորդ ընթերցում, հատկապես, որ առևտրի այս տեսակն այսօր Հայաստանում բավական մեծ տարածում է գտել:

Ի՞նչ է կատարվում սննդամթերքի շուկայում. տնտեսագետը` կորոնավիրուսի երկակի ազդեցության մասին

Ըստ թեմայի

Հայազգի գործարարի ռեստորանը որոշել է սատարել Կոմունարկայի հիվանդանոցի բժիշկներին
Ահավոր վիճա՞կ, թե՞ նոր հաճախորդներ. ո՞ր խանութներն են դիմանում կարանտինին
Չէ՞ որ ուտել է պետք. արտակարգ դրության ժամանակ ինչպե՞ս է փոխվել սննդի առաքիչների աշխատանքը
թեգերը:
ՀԴՄ, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ