00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակաճգնաժամային ծրագրերի շահառուները հաստատ չեն տուժի. «Գազպրոմի» և ՀԷՑ–ի պատասխանը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցПроверка газового оборудования
Проверка газового оборудования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ պետք է անեք, եթե արդեն վճարել եք կոմունալները, սակայն ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրերից որևէ մեկի շահառու եք։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, թե արդյո՞ք այդ գումարը ձեզ կվերադարձվի։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի –Sputnik. ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի այն շահառուները, որոնք վճարել են գազի և հոսանքի վարձերը մինչև հակաճգնաժամային փաթեթի ընդունումը, փոխհատուցում կստանան։ Գումարը կփոխանցվի բաժանորդի հաշվին, որպես հաջորդ ամսվա կանխավճար։

Акция протеста водителей общественного транспорта (14 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան

Խոսքը կորոնավիրուսային համավարակի և հայտարարված արտակարգ դրության հետևանքները մեղմելու նպատակով ընդունված հակաճգնաժամային փաթեթի երեք ծրագրերի մասին է։

Sputnik Արմենիայի խմբագրություն են դիմել մի քանի բաժանորդ։ Փետրվարի համար կոմունալ վճարումներն արած բնակիչները կարծում էին, որ փոխհատուցում չեն ստանա, մյուսներին վճարելիս ասել են, որ փոխհատուցում դեռ չկա։

Sputnik Արմենիայի թղթակիցը հանգամանքները պարզելու համար կապ է հաստատել «Հայաստանի էլցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների հետ։

«Հայտնում ենք, որ բոլոր այն բաժանորդները, որոնց փոխհատուցում է հասնում, կստանան այն։ Նրանց, ովքեր արդեն վճարել են, բայց միևնույն ժամանակ կառավարության ծրագրերի շահառու են հանդիսանում, գումարը կվերադարձվի ընթացիկ բաժանորդային հաշվին որպես կանխավճար», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին «Գազպրոմից»։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա այստեղ էլ իրավիճակը նույնն է։ Բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ մարել են փետրվարի պարտքերը, սակայն ներառվել են կառավարության երեք ծրագրերից մեկի շահառուների ցանկում, կառավարության սահմանած կարգով փոխհատուցում կստանան։

«Ծառայությունների դիմաց վճարած բոլոր բնակիչներին գումարը կվերադարձվի որպես կանխավճար իրենց բաժանորդային հաշիվներին», – ասացին «Էլցանցերում»։

Ավելի վաղ կառավարությունը որոշել էր, որ 50 տոկոսով կփոխհատուցի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրեր կնքած այն բնակիչ բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով 10 000 դրամը, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով` 5 000 դրամը:

Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում

Члены правительства перед принятием присяги в резиденции президента Армении (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան

Կառավարության մեկ այլ ծրագրի շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով 10 հազար 1 դրամից մինչև 30 հազար դրամ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ 5 հազար 1 դրամից մինչև 10 հազար դրամ։

Աջակցությունը տրամադրվելու է վճարի 30 տոկոսի չափով։

Այն քաղաքացիները, որոնք սոցիալական աջակցություն են ստանում, 50%–ի չափով նպաստի միանվագ ավելացում կստանան։ Ընդ որում. այդ գումարի 70%–ը նրանք կստանան կանխիկ, իսկ մնացած 30%–ը կփոխանցվի հոսանքի վճարների մարման համար (եթե հոսանքի վարձը մուծված է, գումարը կմուտքագրվի որպես հաջորդ ամսվա կանխավճար)։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունը «հակաճգնաժամային փաթեթն» ընդունել է կորոնավիրուսի համավարակի և դրա հետ կապված արտակարգ ռեժիմի հետևանքները մեղմելու նպատակով։ 

Փաթեթը ներառում է 13 ծրագիր, որոնք մասամբ փոխհատուցում են վնասը փոքր ձեռնարկություններին, շարքային քաղաքացիներին և այլն։

Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ

Լրահոս
0