00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային «խաղաթուղթը» շահարկելն անթույլատրելի է․ դեսպանը՝ ՌԴ քաղաքացիների տեղափոխման մասին

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция Чрезвычайного и Полномочного посла России в Армении Сергея Копыркина (11 июня 2019). Еревaн
Пресс-конференция Чрезвычайного и Полномочного посла России в Армении Сергея Копыркина (11 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի իշխանությունն իր քաղաքացիներին Հայաստանից տեղափոխելու երկու տարբերակ է դիտարկում՝ Վրաստանի միջով տարանցումով ու հատուկ ավիաչվերթերով։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձի հետ կապված իրավիճակում անթույլատրելի է շահարկել ազգային «խաղաթուղթը»։ Նման կարծիք հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը  դեսպանատան Facebook-ի էջում հրապարակած տեսաուղերձում։

Посольство России в Армении - Sputnik Արմենիա
Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն առայժմ չեն կարող մեկնել երկրից. ի՞նչ պետք է անեն նրանք

«Մենք մեծ դժբախտության ենք բախվել։ Կորոնավիրուսի համավարակը փոխում է երկրների, մարդկանց կյանքերը։ Հատկապես խնդիրներ են առաջանում այն մարդկանց մոտ, որոնք ստիպված են արտասահմանում մնալ։ Քաղաքացիեներին հայրենիք վերադարձնելու հարցը կառավարության, ԱԳՆ-ի ու Ռուսաստանի այլ դաշնային պատասխանատու մարմինների ուշադրության կենտրոնում է»,-հավաստիացրեց Կոպիրկինը։

Դիվանագետի խոսքով՝ քաղաքացիների տեղափոխմանն աջակցելը Հայաստանում Ռուսատանի դեսպանատան առանցքային խնդիրն է։ Ընդ որում՝ խնդրի լուծումն ուղղակիորեն կախված է համաճարակային իրավիճակի զարգացումից։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, այլ պետությունների հետ շփումը սահմանափակելու անհրաժեշտության առաջ են կանգնել։

Էլեկտրոնային հարցաթերթիկ է ստեղծվել` ՌԴ–ից հայրենիք վերադառնալ ցանկացողների համար

«Այս պահին ժամանակավորապես դադարեցվել է ավիահաղորդակցությունը Ռուսատանի և Հայաստանի միջև, փակ է անձնական մեքենաներով ցամաքային տարանցումը Վրաստանի միջով։ Այնուամենայնիվ, այդ խնդրի լուծման ուղղությամբ մշտական ու քրտնաջան աշխատանք է իրականացվում»,- նշեց Կոպիրկինը։

Ամենօրյա աշխատանքի շնորհիվ Վրաստանի տարածքով հաջողվեց ՌԴ քաղաքացիների երկու խումբ վերադարձնել։ Կոպիրկինը կարևորեց Վրաստանի ղեկավարության ցուցաբերած «բարի կամքը», որն այդ մարդասիրական ակցիայի իրականացման հնարավորություն ընձեռեց։

Консул РФ в РА Андрей Шанин в рамках проекта Sputnik МедиUS - Sputnik Արմենիա
ՌԴ քաղաքացիները Հայաստանից հայրենիք են գնացել Վրաստանով. դեսպանատան մեկնաբանությունը

«Այժմ նորից Վրաստանի տարածքով մեր քաղաքացիների տարանցման հնարավորությունն է քննարկվում։

Տարանցման կարգն ու պայմանները սահմանում է վրացական կողմը՝ ելնելով երկրի համաճարակային անվտանգության նկատառումներից»,- ընդգծեց դեսպանը։

Ռուսաստանի ու Վրաստանի պատասխանատու մարմինները վերջնական որոշում կկայացնեն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացումը։ Դիտարկվում է նաև ՌԴ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով ավիաչվերթերի կազմակերպումը։ Վերջնական որոշումը կկայացնի դաշնային օպերատիվ շտաբը։ Որոշման մասին տեղեկությունը կտրամադրվի անմիջապես։

«Հարգելի հայրենակիցներ, մեզ համար հետադարձ կապը, ձեզ հետ շփումը շատ կարևոր է։ Այդ առիթով դեսպանատունը իր երախտագիտությունն է հայտնում ՌԴ այն քաղաքացիներին, որոնք ըմբռնումով են մոտենում մեր աշխատանքին ու գիտակցում են, որ ներկայիս աննախադեպ իրավիճակում բոլորը՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները, ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի ու իշխանության դաշնային մարմինների այլ աշխատակիցներն անում են հնարավորը՝ ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար»,- շեշտեց Կոպիրկինը։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև հայ գործընկերներին՝ ՌԴ քաղաքացիների տեղափոխման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

Ի՞նչ պետք է անեն ՌԴ քաղաքացիները, որոնք չեն կարողանում մեկնել Հայաստանից. հայտարարություն

Կոպիրկինը նշեց, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները փորձում են պատասխանել մեծաքանակ հաղորդագրություններին, մինչդեռ երբեմն դեսպանատանը մեղադրում են անգործության ու քաղաքացիների շահերն անտեսելու մեջ։ 

Նա ասաց, որ սոցցանցերում երբեմն իրականությունն աղավաղող տեղեկություն է հայտնվում, ինչը «սաբոտաժ» է ՌԴ քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված դեսպանատան աշխատանքի նկատմամբ։

«Կուզենայի ընդգծել, որ ստեղծված բարդ իրավիճակից ելք որոնելու ընթացքում անթույլատրելի են ազգային «խաղաքարտը» շահարկելու փորձերը, կասեի՝ նույնիսկ ազգամիջյան գժտություն ցանելու փորձերը։ Դա վայել չէ եղբայր ժողովուրդներին», - նշեց Կոպիրկինը։

Герб партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Հայաստանից մեկնող ՌԴ քաղաքացիները կարող են իրենց մեքենաները թողնել Գետարգելում

Դիվանագետը վստահեցրեց, որ ռուսական անձնագրերը նույն կշիռն ունեն անկախ դրանցում նշված ազգանուններից։

Կոպիրկինը կոչ արեց վստահել միայն այն տեղեկությանը, որը հրապարակվում է դեսպանատան պաշտոնական աղբյուրներում։ Նրա խոսքով՝ ընդհանուր դժբախտությունը կարելի է հաղթահարել միայն միասնական ջանքերով։

«Վստահ եմ, որ կառուցողական փոխհամագործակցությունը, որը մենք կոչ ենք անում, կօգնի մեզ գտնել ձեր տուն վերադառնալու ճանապարհները»,- ասաց ՌԴ դեսպանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՌԴ քաղաքացիություն ունեցող մի քանի տասնյակ հայեր բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ-ում Վրաստանի և Ռուսաստանի դեսպանատների առջև՝ պահանջելով օգնել իրենց վերադառնալ ՌԴ։
Վրաստանում հաստատված արտակարգ դրության պատճառով մարտի 29-ից սկսած՝ անհար է դարձել ՌԴ քաղաքացիների տարանցումը այդ երկրի տարածքով։ Արտակարգ դրությունը երկարաձգվել է մինրև 2020թ-ի մայիսի 10-ը, մի շարք շրջանների և խոշոր քաղաքների մուտքը սահմանափակված է, մեծ քանակությամբ տարանցիկ բեռնատարների կուտակման հետ կապված երկրում բարդ ճանապարհատրանսպորտային իրավիճակ է ստեղծվել։

Լրահոս
0