05:51 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
42710

Այս անգամ արտիստը եղել է հայտնի Գոշ լճի ափին, թեև հասկանալի չէ, թե ինչով է զբաղվել։ Նա ընդունել է «Մոխրոտի մարտահրավերը»։  

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի -  Sputnik․ Հայտնի Comedy Woman հեռուստաշոուի հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը շարունակում է իր ճանաչողական շրջայցը Հայաստանում։ Այս անգամ նա զվարճալի լուսանկարներ է հրապարակել Գոշ լճի ափից։

«Ավանդական հայկական պար` ջրաղաց։ Կատարվում է շատ մաքուր և գեղեցիկ լճի ափին»,-այսպես է հումորիստ կինը մակագրել լուսանկարը։

Իր հայկական հրապարակումներում նա օգտագործում է #ինքնամեկուսացում #Հայաստանէիրուզումստացիր #armenia հեշթեգները, որպեսզի օգտատերերն ավելի հեշտ գտնեն այն։ Ի դեպ, օգտատերերը մեկնաբանություններ չեն խնայում և ամբողջ ուժող «թրոլլում են»։

«Մի քիչ նման է շալախոյի», «Ավելի շատ կարատեի է նման», «Որտեղի՞ց եք մաքուր լիճ գտել», «Ինչպիսի կիրք ու կրակ», «Ինչպիսի՜ նրբագեղություն, ինչպիսի՜ գծեր»։  

Նախքան լճի ափին զբոսնելը Նատալյան հասցրել է լինել երկրի ամենահայտնի ռեստորաններից մեկում, բայց նրան այնտեղ գրավել է «բյուրեղապակյա կոշիկը»։ Ճիշտ ինչպես Մոխրոտը, միայն թե հումորիստը կոշիկի առկայությունն իբրև մարտահրավեր կամ քվեստի հրավեր է ընդունել։

«Դե, սա արդեն քվեստի է նման»,-մակագրել է նա լուսանկարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Ну, это уже похоже на квест🙄 #самоизоляция #хотелавармениюполучи #armenia

Публикация от Еприкян Наталья (@eprikol)

Բնականաբար օգտատերերը այստեղ ևս անմասն չեն մնացել և կատակել են մեկնաբանություններում․ «Ո՞ւմ կոշիկն է», «Վե՞րջ, չի՞ մտնում», «Մոխրոտ 2-րդ, սեփական անձով», «Այնտեղ հաստատ կոնյակ է եղել», «Իսկ արքայազնին երևի կերել է»։ 

«Ես թույլ եմ, շուտ եմ բռնկվում»․ Լուսինե Թովմասյանի խոստովանությունն ու անկեղծ լուսանկարը

Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Եփրիկյանը լուսանկարներ է հրապարակում Հայաստանից։ Կամ նա մտադրված որոշել է համավարակի ընթացքն անցկացնել պատմական հայրենիքում, կամ ժամանել և ստիպված մնացել է Հայաստանում։ Նատալյա Եփրիկյանը հումորային ժանրի դերասանուհի է և պրոդյուսեր․ Ծնվել է վրացահայերի ընտանիքում։ Նախկինում Նատալյան ՈՒՀԱ «Մեգապոլիս» թիմի առաջնորդներից մեկն է եղել։  

Ըստ թեմայի

Comedy Woman–ի գաղափարներ ոգեշնչող Նատալյա Եփրիկյանը «18+» լուսանկար է հրապարակել
«Սադոն ու Մազոն». Նատալյա Եփրիկյանը խուլիգանություն է անում սոցցանցերում. լուսանկար
Հայկական խիզախությամբ և թբիլիսյան հմայքով. Նատալյա Եփրիկյանը ապշեցրել է օգտատերերին
թեգերը:
Նատալյա Եփրիկյան, Instagram, Comedy club, Լուսանկար, Հայաստան

Գլխավոր թեմաներ