15:30 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1758)
377 0 0

ՀՀ քաղաքացիները դիմել են նախարարություն՝ հայտնելով, որ գործատուները պահանջել են կառավարության հատկացրած գումարները կանխիկացնել ու տալ իրենց:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից նամակներ է ստանում, որ որոշ գործատուներ «հորդորում» են իրենց աշխատակիցներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակում ստացած գումարը կանխիկացնել և տալ իրենց: Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ քաղաքացիներին զգուշացնելով չտրվել գործատուների խարդավանքներին:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այս միջոցառման շահառու կարող են դառնալ միայն վարձու աշխատողները, ոչ թե գործատուները: Այսինքն՝ պետության աջակցությունն ուղղված է աշխատողին, ոչ թե գործատուին: Գումարը, որը փոխանցվել է կոնկրետ աշխատողի անունով պատկանում է բացառապես տվյալ մարդուն: Գումարը կիսելու, մասնակիորեն կամ ամբողջությամբ երկրորդ անձի փոխանցելու պարտավորություն չկա»,- հիշեցնում է նախարարությունը:

Ինչ վերաբերում է գործատուների այսօրինակ ապօրինի գործողություններին, նախարարությունը հայտնում է, որ յուրաքանչյուր ահազանգ փոխանցվում է իրավապահ մարմիններին՝ համապատասխան գործողությունների համար:

Կառավարությունում ուզում են աջակցել նաև անչափահաս երեխա չունեցող օրավարձով աշխատողներին

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակում պետական աջակցությունից օտգվում են ստեղծված տնտեսական իրավիճակից առավել տուժած ոլորտների՝ հանրային սննդի, հյուրանոցային-հյուրատնային բիզնեսի, զբոսաշրջության ոլորտի, ինչպես նաև վարսավիրանոցների օրինական գրանցված աշխատակիցները՝ միջին աշխատավարձի 50 տոկոսի, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամի չափով:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային 14 ծրագիր է մշակել, որոնցից 5-ն ուղղված են տնտեսական, 9-ը՝ սոցիալական տարբեր խմբերին:

Կոմունալ վճարների փոխհատուցման հարցն էլի է քննարկվում. 12-րդ ծրագիրն են մշակում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1758)

Ըստ թեմայի

ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց
Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան
«Իմ քայլն» առաջարկում է նպաստ վճարել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին
Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան
թեգերը:
փոխանցումներ, կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ