09:08 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
3827 0 0

Գեղեցկուհի Գոհար Հարությունյանը ոստիկանությունում բողոք չի ներկայացրել, բայց հիմա զղջում է։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը պարզել է, որ իր տան աշխատողներից մեկը՝ 47-ամյա Իրինա Դոլգովան, 7 տարի շարունակ գողություն է կատարել։ Նա իրենց տանը կատարված գողությունների մասին պատմեց Sputnik Արմենիային։

«Իմ տան 7 տարվա աշխատողը 7 տարի գողություն է կատարել։ Տանը 3-4 աշխատող կա, ու ես միշտ այլ աշխատողների վրա եմ կասկածել, շատերին եմ իր պատճառով աշխատանքից ազատել։ Տեսնում էի, որ մի օր գումար անհետացավ, մի օր` հագուստ, մի օր` այլ իր ․․․ Ամեն ինչ բացահայտվեց, երբ այդ կնոջ ամուսինը եկավ մեր տուն, ու ես տեսա, որ նա ամուսնուս 700 դոլար արԺողությամբ պատկանող գոտին է կապել, որն անհետացել էր տնից։ Ես զանգահարեցի ոստիկանություն, որպեսզի հասկանամ` աշխատողիս պայուսակը ստուգելու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ»,-պատմեց Գոհարը։

Զանգից 15 րոպե անց ոստիկանությունը ժամանել է Գոհարի տուն։ Աշխատողը չի հերքել, որ ինքն է գոտին գողացել։ Գոհարը Մաշտոցի ոստիկանությունում բողոք չի գրել, չնայած հիմա զղջացել է, որովհետև այդ կնոջ ամուսինն առավոտյան իրենց տուն է եկել ու Գոհարի ամուսնու վրա մատ թափ տվել, թե դուք չգիտեք` ես ինչ շրջապատ ունեմ։

«Ես ուզում եմ գտնել բոլոր մարդկանց, որոնց տանն ինքն աշխատում է, և զգուշացնել, որ իրեն հեռացնեն աշխատանքից, ու եթե իրենց տներում էլ է գողություն կատարվում, իմանան, թե ով է անում»,-ասաց Գոհարը։

Նա հույս հայտնեց, որ եթե բոլորը սկսեն պայքարել արդարության համար, Հայաստանում անպատժելիությունը կվերանա։

Սկանդալն ավարտվեց հաշտությամբ. Գոհար Հարությունյանն ու Դայանա Դավթյանն իրար հասկացան

Ըստ թեմայի

«Ես թույլ եմ, շուտ եմ բռնկվում»․ Լուսինե Թովմասյանի խոստովանությունն ու անկեղծ լուսանկարը
Կյանքն առանց գեղեցկության սրահների, կամ ինչպես են կանայք «դիմակայում» մեկուսացմանը
«Իսկ արքայազնին երևի կերել է»․ Եփրիկյանի կարանտինն ուրախ է անցնում Հայաստանում
թեգերը:
գողություն, Գոհար Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ