15:34 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (86)
2433 0 0

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և օրվա խորհրդին մասնակցելու համար կառավարությունն առաջարկ ունի։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքն ապրիլի 24-ին փակ կլինի։  Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` նշելով, որ կառավարությունը վերջին օրերին քննարկել է ապրիլի 24-ի կազմակերպչական հարցերը և մի շարք առաջարկություններ ու կազմակերպչական որոշումներ է կայացրել։

«Միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին։ Երեկոյան 21։00-ին կհնչեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ Մենք կոչ ենք անելու մարել բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ»,– ասաց Աղաջանյանը։

«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ». օտար կանայք, որ հայ որբերին մայրեր դարձան

Ապրիլի 24-ին, ժամը 08։00-ից սկսած` քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին (Հայաստանից) և 0037433191500 հեռախոսահամարին (արտասահմանից)` իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։

«Հաղորդագրությունն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին։ Ապրիլի 24-ին, ժամը 10–ին կմեկնարկեն վարչապետի, նախագահի, կաթողիկոսի այցերը հուշահամալիր»,– ասաց Աղաջանյանը։

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը փաստացի փակ է լինելու այսօրվանից` անվտանգային և կազմակերպչական նկատառումներից ելնելով։

«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին

 

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (86)

Ըստ թեմայի

«Համամի՞տ եք Հիտլերի հետ, եթե ոչ, ընդունեք հայերի ցեղասպանությունը». ԱԺ պատգամավոր
Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում
ԱՍԱԼԱ-ի մարտիկների փաստաբանից մինչև քաղաքապետ, պատգամավոր ու նախարար. մի հայի պատմություն
թեգերը:
Էդուարդ Աղաջանյան, Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ