20:52 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
157 0 0

Աշխարհահռչակ ռոք երաժիշտը կոչ է արել 200 դոլար նվիրաբերել Հայաստանում ու Արցախում ապրող դպրոցականներին օգնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է բարեգործական դրամահավաքին՝ կոչ անելով գումար նվիրաբերել Հայաստանում և Արցախում ապրող դպրոցականներին համակարգիչներով ապահովելու համար: Instagram-ի իր էջում նա տարածել է «Դասավանդիր, Հայաստան» միջազգային կազմակերպության նախաձեռնած #ՎերջՏանքԹվայինՄեկուսացմանը արշավի հայտարարությունը:

«Օգնեք մեզ վերջ տալ թվային մեկուսացմանը Հայաստանում ու Արցախում։ Նվիրաբերելով 200 դոլար՝ դուք կկարողանաք մեկ աշակերտին վերազինել տեխնիկական միջոցներով ու ինտերնետ կապով»,- նշված է կազմակերպության Facebook-ի պաշտոնական էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serj Tankian (@serjtankian)

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայաստանյան դպրոցները մարտի 12-ից անցել են ուսուցման հեռավար ռեժիմի, ավելի ուշ ուսուցման այդ տարբերակին են անցել նաև արցախյան դպրոցները: Սակայն դպրոցականների մի մասն ուսումնական գործընթացից դուրս է մնացել համապատասխան սարքավորումներ և ինտերնետ կապ չունենալու պատճառով:

Ձավարյան եղբայրները Լոնդոնում պայքարում են կորոնավիրուսի դեմ․ տեսանյութ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տվյալներով՝ Հայաստանի դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, հեռավար կրթության համար մարզերում առնվազն 21.000 սարքի պակաս կա:

Պակասը լրացնելու համար ԿԳՄՍ նախարարությունը սարքերի հավաքագրում է սկսել, որոնց արդեն միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ:

Նախարարության գործելաոճը դժգոհություն է առաջացրել. Մխիթարյանը` էլեկտրոնային մատյանի մասին

Ըստ թեմայի

Երեխաները լացում են․ բազմազավակ ընտանիքները՝ առցանց ուսուցման և գոյատևելու մասին
«460 հատ դաս են տվել մի օրում մեջ, հոգնում ըմ»․ արցախցի փոքրիկը բողոքում է օնլայն դասերից
ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզի անապահով ընտանիքներին համակարգիչներ և պլանշետներ է տրամադրել
Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը
թեգերը:
դպրոց, Սերժ Թանկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ