16:54 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)
170 0 0

Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահը հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:

«Մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ հիշելու 20-րդ դարի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ եղեռնի զոհերին։ 1915թ-ից սկսած՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը ամրապնդելու ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհ»,- նշված է ԱՄՆ նախագահի ուղերձում։

Նա նաև նշել է, որ ամեն տարի ապրիլի 24-ն առիթ է անդրադառնալու ամերիկացի և հայ ժողովուրդների ուժեղ և ամրացող կապին։

«Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը: Երջանիկ ենք, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին մեր ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան մեր երկրի կյանքում՝ լինելով զինվորներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ»,- նշել է Թրամփը:

Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է «հայերի և թուրքերի ջանքերը`ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ»:

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ հիշելով նրանց, ովքեր տառապել ու զոհվել են, ԱՄՆ-ը վերահաստատում է իր նվիրվածությունը՝ աշխարհում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործին:

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)

Ըստ թեմայի

Այլևս ցեղասպանություն թույլ չենք տա․ ՀՀԿ գրասենյակը ուղերձ է հղել ապրիլի 24-ի առնչությամբ
«Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին ու հարգում նրանց հիշատակը»․ Կիպրոսի նախագահ
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ. լուսանկար
Պատարագ և ծաղիկներ. Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
թեգերը:
ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն, Դոնալդ Թրամփ

Գլխավոր թեմաներ