21:47 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1172)
3458 0 0

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա դինամիկան:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 69-ով և դարձել 1746։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝  ընդհանուր առմամբ թեստավորվել է 17 931 մարդ: Վարակվածներից 833-ն արդեն առողջացել են, մեկ օրում առողջացել է 30 մարդ, իսկ 885–ը դեռ բուժվում են։ Մահվան դեպքերը թիվը երեկվա համեմետ չի փոխվել` 28–ն են։ Վերջին մեկ օրում թեստավորվել է 790 մարդ, 75 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից։

Երեկ՝ ապրիլի 25-ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 81-ով և դարձել 1677։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ը ներառյալ։

Գիտնականներն ասել են՝ ինչ է ցույց տալիս կորոնավիրուսից մահացածների դիահերձումը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1172)

Ըստ թեմայի

Ինչպես է կորոնավիրուսն ազդում կյանքի միջին տևողության վրա
Հայաստանում կորոնավիրուսից 71-ամյա կին է մահացել
Գեղարքունիքում 2 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք
թեգերը:
համավարակ, համաճարակ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ