ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հայտնի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ամուսնացել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ։ Ռոտենբերգն Instagram-ի իր էջում Արզաքանցյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Ծանոթացեք, ներկայիս կողակիցն է»։ Ռոտենբերգի հետևորդները շնորհավորել են նրան` ընտանեկան երջանկություն ու փոխադարձ սեր մաղթելով զույգին։
Посмотреть эту публикацию в Instagram
Արզաքանցյան և Ռոտենբերգ զույգն այժմ մեկուսացել է Սևանում, որտեղից վերջինս արդեն իսկ տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով, թե ինչպես է մարզվում։ «Մարզվում ենք մաքուր օդում, ձնառատ Սևանում»,– տեսանյութին կից գրել է Ռոտենբերգը։
Посмотреть эту публикацию в Instagram
Spletnik կայքը հայտնել է, որ զույգն ամուսնացել է այս ապրիլին, իսկ միասին են 2018 թվականից։
Հիշեցնենք, որ Նատալյան Արկադի Ռոտենբերգի հետ ապրել է 8 տարի, իսկ ամուսնալուծվել են 2013–ին։ Նրանք երկու երեխա ունեն։ Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանին, ապա նա նույնպես ամուսնալուծված է, ունի երեք երեխա: Նատալյան առանց ամուսնու էլ է կարողացել մեծ հաջողությունների հասնել։ Նա անգամ երկու ընկերություն է հիմնել Հայաստանում` շինարարական և գինեգործական։
Посмотреть эту публикацию в Instagram
Եթե ամուսնացել ես հայի հետ... օտարերկրացի կանայք պատմում են իրենց ամուսինների մասին
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին, ապա բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ նա Փարիզի արվարձանում 1,5-2 մլն եվրո գնահատվող առանձնատներից մեկի սեփականատերն է։
Հարսանիք կարանտինի ժամանակ. Ծաղկաձորում մեկուսացված մի զույգ ամուսնացել է