05:36 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (877)
478 0 0

Ռուսաստանը ներկայացնող հայազգի օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան պատմել է, թե ինչպես է անցկացնում ժամանակը կարանտինում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի –Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան (Մեյթարջյան), որն ապրում է Լյուքսեմբուրգում, խստորեն պահպանում է կարանտինի ռեժիմը ինչպես՝ իսկական հայկական օջախում։ Այս մասին նա պատմել է «Սանկտ Պետերբուրգսկիե վեդոմոստի» թերթին։

«Ես կարգապահ մարդ եմ, պահպանում եմ բոլոր նորմերը։ Ինչպես իսկական հայկական օջախում, ես ամեն ինչ ունեմ։ Մեկ ամսվա ընթացքում մենք երկու անգամ ենք գնացել միայն միրգ ու բանջարեղեն, շան ու կատվի կեր գնելու, ռուսական խանութից պատվիրել ենք անհրաժեշտ ամեն ինչ», – ասել է Գուլեգինան։

Մինչև կարանտինը երգչուհին հասցրել է Մարիինյան թատրոնում երգել Ջուզեպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի Լենորայի պարտիան։ Իր ներկայացման համար նա Սանկտ Պետերբուրգ ժամանեց մարտի 11-ին, որից հետո ավիաընկերությունից հակառակ ուղղությամբ չվերթի չեղարկման մասին հաղորդում ստացավ։ Իսկ Լյուքսեմբուրգ վերադարձավ ավելի ուշ՝ Ամստերդամով։

«Նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»․ «Լադանիվան» շարունակում է գերել հայերի սիրտը

Գուլեգինան խոստովանել է, որ համավարակի պատճառով ստիպված է եղել չեղարկել մի քանի համերգներ, սակայն նշել է, որ կարանտինում ամենևին չի տխրում, քանի որ իր ամբողջ ժամանակը տրամադրում է Շոտլանդիայից վերադարձած որդու (որն այնտեղ սովորում էր) հետ շփվելու համար։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (877)

Ըստ թեմայի

«Մնա տանը». հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով հորդորում են տնից դուրս չգալ
Հայ երգիչն Ազնավուր է երգում Բրյուսելի` կարանտինում գտնվող բնակիչների համար. տեսանյութ
Կատակ-երգ՝ կորոնավիրուսի թեմայով. հայ աղջիկների կատարումը շատերն են հավանել
Նվիրվում է աշխարհի բոլոր հայ երեխաներին. իրանցի երեխաները «Կաքավիկն» են երգում. տեսանյութ
թեգերը:
հայ, Ռուսաստան, երգչուհի, օպերա

Գլխավոր թեմաներ