00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:43
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշակերտներին նման «լավություն» պետք չէ. քննությունները հանելն անարդարություն է. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanУченик средней школы имени Тиграна Меца села Птхунк
Ученик средней школы имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության փորձագետը կարծում է` ճիշտ կլիներ, որ աշակերտները լրացնեին բաց թողած գիտելիքները, իսկ հետո քննություններ հանձնեին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը համոզված է, որ դպրոցական ավարտական քննությունները չեղարկելով, իսկ բուհերի ընդունելության համար ընդամենը մեկ քննություն հանձնելու որոշումով ԿԳՄՍ նախարարությունը աշակերտներին լավություն չի անում։ Մխիթարյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բուհ ընդունվողներն այս տարի միայն մեկ քննություն կհանձնեն. նախարար

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` աշակերտներին արտոնություններ են տրվել. այս տարի դպրոցական ավարտական քննություններ չեն կայանա, իսկ բուհ կարող են ընդունվել միայն մեկ քննություն հանձնելով։

«Քննությունները հանելով` ենթադրվում է, որ աշակերտներին «լավություն» են անում։ Չեմ կարծում, որ նման «լավություն» պետք է նրանց, քանի որ ստացվում է` խրախուսում են երկու ամիս գիտելիք չստանալու դիմաց»,– նշեց փորձագետը։

Նրա խոսքով` նախ ճիշտ կլիներ, որ լրացվեր աշակերտների բաց թողած գիտելիքները, հետո քննություններ նշանակվեին։ Դրա համար կարելի էր ուղղակի կիսամյակը երկարացնել ու ամառային  ամիսներն օգտագործել բաց թողածը լրացնելու համար։

Մխիթարյանը հիշեցրեց՝ Արայիկ Հարությունյանն հայտարարել էր, որ աշակերտների առնվազն 20 տոկոսը չի մասնակցում հեռավար կրթությանը։ Մխիթարյանի մոտ հարց է առաջանում` ե՞րբ են դասապրոցեսից դուրս մնացած աշակերտները լրացնելու բաց թողած դասերը։ Նա նկատեց` նախարարն ասել է, թե հնարավոր է` մեկ շաբաթ շուտ մեկնարկի նոր կիսամյակը, սակայն փորձագետը չի կարծում, որ 1-2 ամսվա բաց թողածը 1 շաբաթում հնարավոր է լրացնել։

Վերջին զանգը չի չեղարկվում, բայց հետաձգվում է

Այս պարագայում, ըստ նրա, ճիշտ կլիներ ոչ թե միանգամից որոշման մասին հայտնեին, այլ ասեին, որ նման տարբերակ են առաջարկում, մյուսներն էլ իրենց կարծիքը հայտնեին, և բոլոր տեսակետները քննարկելուց հետո մայիսի սկզբին որոշում կայացնեին։

«Նախարարության կայացրած որոշումն իրավիճակային է և միակողմանի, քանի որ հաշվի չեն առնվել շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքները` ծնողների, աշակերտների, ուսանողների, դասախոսների»,–շեշտեց Մխիթարյանը։

Ինչ վերաբերում է մեկ քննությամբ բուհ ընդունվելու որոշմանը, ապա այս դեպքում էլ, ըստ նրա, անարդարություն կա նախորդ տարվա դիմորդների կամ էլ գալիք տարիներին բուհ ընդունվել ցանկացողների հանդեպ։ Կրթության փորձագետը կարծում է, որ այդ անարդարությունը հասարակության համախմբվածությունն ու համերաշխությունը խախտում է։

Араик Арутюнян после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում այս տարի դպրոցական քննություններ չեն անցկացվի. նախարար

Հարցին, թե բուհերն այս որոշումից կշահե՞ն, թե՞ կտուժեն` մասնագետը պատասխանեց, որ կրթությունն ու բուհերը կշահեին, եթե օգտվելով ստեղծված իրավիճակից որոշում կայացվեր, որ բուհերի ընդունելության համար այլևս քննություններ չեն լինի` ինչպես Արևմտյան զարգացած երկրներում։ Այսինքն` դիմորդն իր ցանկությամբ դպրոցի հավաքած բալերով կընդունվեր որևէ բուհ, և հետագայում կրթության ընթացքը ցույց կտար` նա ի վիճակի՞ է այդտեղ սովորել, թե՞ ոչ։

Իսկ կտուժի՞ կրթության որակը, թե ոչ, ըստ Մխիթարյանի, այդ մասին այլևս կարելի է չխոսել, քանի որ նախ այն չափող գործիք չկա, մյուս կողմից՝ որակ ընդհանրապես չի ապահովվում։ Նրա խոսքով` այս ամենից հետո պետք է քայլեր ձեռնարկվեն, հակառակ դեպքում` ձևական է դառնում ամեն ինչ` ձևական հեռավար ուսուցում, ձևական մեկ քննություն, ձևական ստացած ատեստատ. դրանից ո՞վ է շահում` ոչ ոք։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված՝ մարտի 12-ի երեկոյան որոշվեց հաջորդ օրվանից դասերը հետաձգել. ուսումնական կենտրոններում անցան հեռավար ուսուցման։

Վարչապետն ու նախարարը քննարկել են ավարտական ու ընդունելության քննությունների հարցը

Լրահոս
0