18:03 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2219 0 0

Կինոաստղը կրտսեր եղբորն իր կյանքի լույսն է համարում։ Նա խոստովանել է, որ փոքր տարիքում ծնողներին աղաչել է, որ այս վայրի աշխարհում ապրելու համար «հանցակից» նվիրեն իրեն։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը շնորհավորել է հարազատ եղբոր` ԱՄՆ–ում հայտնի պրոդյուսեր Կարպիսի ծննդյան օրը։

Անժելան եղբոր հետ լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում ու հուզիչ գրառում արել։

«Դուք արվեստի ստեղծագործություն եք». Անժելա Սարաֆյանը նորաձևության տան դեմքն է դարձել

«Երբ ես դեռ փոքր էի, ծնողներիս աղաչում էի որևէ բան անել, որովհետև ինձ անհապաղ քույր կամ եղբայր էր պետք։ Ես չէի պատրաստվում կյանքն առանց «հանցակցի» ապրել այս վայրի աշխարհում... Լավագույն ընկեր, գործընկեր, այնպիսին, ինչպիսին ես եմ», – գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от AngelaSarafyan (@angelasarafyan)

Ծնողները կատարել են դստեր երազանքը, և Անժելան, ինչպես ինքն է խոստովանում, ստացել է իր կյանքի լավագույն նվերը։

«Ամենաբարի հոգի, ամենամեծ սիրտ, ամենաիմաստուն կրտսեր ավագ եղբայր։ Բախտս այնքան է բերել։ Շնորհակալ եմ, որ դու ես իմ եղբայրը։ Դու իմ կյանքի լույսն ես։ Դու ինձ ցույց ես տալիս, թե ինչպես պետք է ապրել։ Ես անասելի շատ եմ սիրում քեզ։ Ծնունդդ շնորհավոր։ Սա միայն սկիզբն է...», – եղբորն այսպես է շնորհավորել Անժելան։

Նրա շնորհավորանքին են միացել նաև բազմաթիվ երկրպագուները, ընկերներն ու ծանոթները։

«Աստված արձակուրդ է գնացել, որ քեզ ստեղծի». մարդիկ կրկին սիրահարվել են Անժելա Սարաֆյանին

Հիշեցնենք, որ Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, չորս տարեկանից ապրում է ԱՄՆ–ում։ 2000 թ–ին տեղի ունեցավ Անժելայի դեբյուտը «Արդարացի Էմին» սերիալի էպիզոդիկ դերում, իսկ հետագայում նա սկսեց նկարահանվել հեռուսանովելներում, օրինակ` «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալում։ Հայուհին խաղացել է «Մթնշաղ. Սագա. Արևածագ–2» (The Twilight Saga: Breaking Dawn–Part 2), «Ճակատագրական կիրք» (The Immigrant ) ֆիլմերում, ինչպես նաև ստացել է «Westworld» սերիալում գլխավոր դերերից մեկը։

Ում է նման Անժելա Սարաֆյանը. լուսանկար

Ըստ թեմայի

Victoria's Secret–ի մոդել Ռուբինա Խանզադյանը զարմացնում է իր գեղեցկությամբ ու մկաններով
Հռչակավոր աստղերն աշխարհին ցույց են տվել, որ հայ են. ազգային կերակուրների ֆլեշմոբ
Հոլիվուդյան հայ աստղ Անժելա Սարաֆյանն`իր սիրո մասին
Անժելա Սարաֆյանի պարը գորգի վրա. հոլիվուդյան դերասանուհին գայթակղել է բաժանորդներին
թեգերը:
շնորհավորանք, Անժելա Սարաֆյան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ