10:22 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
293 0 0

Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդին խոսել է դերասանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդին` Ստեփան Ջիգարխանյանը, Instagram–ում Աննա Կալաշնիկովայի հետ առցանց եթերում երկերեսանի է անվանել հոր նախկին կնոջը` դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային։

Dni.ru–ն հիշեցնում է, որ «Թող խոսեն» շոուի եթերում Վիտալինան խոսել էր Ստեփան Ջիգարխանյանի ու Օլգա Կազաչենկոյի սիրավեպի մասին և անդրադարձել Տատյանա Վլասովային` Արմեն Ջիգարխանյանի կնոջը։

«Գտավ` ում վիրավորի եթերում` 77–ամյա կնոջը, – ասել է Ստեփանը։ – Փառք ու պատիվ քեզ, Վիտալինա։ Մեծ հաղթանակ է` վերջնական հարված հասցնել ծեր կնոջը։ Սակայն քո դատողություններն այն մասին, որ մայրիկիս ու Արմեն Բորիսովիչի վերամիավորումը «սարքած» էր, արդեն ձանձրացրել են», – ասել է Ստեփանը։

Նրա խոսքով` հոր նախկին կնոջ պահվածքը պարզապես ապշեցնող է։ Վիտալինան ստուդիա է եկել նոր կերպարով` փորձելով ավելի բարեկիրթ թվալ, կտրուկ փոխվել է նրա վարքագիծը։

«Երևի գրագետ խորհրդատուները հուշել են, որ բավական է` գռեհիկ լինի», – նշել է Ստեփանը։

Թեև Ստեփանը նրան չի հավատում և երկերեսանի է համարում, բայց նաև հումորով է վերաբերվում այդ ամենին։

«Ներիր, սիրելի Ջիգչկա». Ջիգարխանյանի նախկին կինը հրապարակավ ներողություն է խնդրել

Հիշեցնենք` Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնությունը 2 տարի տևեց, այդ ընթացքում դերասանը կնոջը դարձրեց իր թատրոնի ղեկավարը, սակայն վեճից հետո մեղադրեց Վիտալինային խարդախության և իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ։

Այսօր արտիստի մասին հոգ է տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նա ապրել է 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։

Երիտասարդացե՞լ է, թե՞ սարսափելի տեսք ունի. Վիտալինայի և Ստեփանի կարծիքը Ջիգարխանյանի մասին

թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)

Ըստ թեմայի

Վաղվա օրվա երջանիկ այրիները, կամ ում են պետք «ջիգարխանյաններն» ու «պետրոսյանները»
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կարևոր խոստովանություն է արել
Որքա՞ն է Մալախովը վճարում իր հյուրերին. շոումենը բացել է գաղտնիքը
թեգերը:
որդի, Կին, Արմեն Ջիգարխանյան

Գլխավոր թեմաներ