00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցЭкспресс-диагностика на антитела к коронавирусу в клинике Hadassah Medical Moscow в Сколково
Экспресс-диагностика на антитела к коронавирусу в клинике Hadassah Medical Moscow в Сколково - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն օր երկու բժիշկ շտապօգնության երկու մեքենայով գնում են մի խումբ քաղաքացիների տներ ու նմուշառում վերցնում։ Գործընթացի մասին Sputnik Արմենիային պատմել է պոլիկլինիկաներից մեկի տնօրենը։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Թոքաբորբ, սուր շնչառական վարակի ախտանշաններ ունեցողներից, հղիներից, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանցից կորոնավիրուսի ախտորոշման համար այսուհետ նմուշառում վերցնում են նաև տնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը։

Медработники в коридоре медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 27 տարեկան կին է մահացել

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաների բժիշկներն այցելում են քաղաքացիների տուն և նմուշառում վերցնում։ Դրա համար բուժաշխատողները վերապատրաստվել են, նաև շտապօգնության երկու մեքենա է առանձնացվել։ Բժիշկների համար հերթապահության գրաֆիկ է սահմանվել` յուրաքանչյուր օր երկուսն են աշխատում»,–ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` քաղաքացիների տուն գնացող բժիշկներն ապահովված են անհրաժեշտ արտահագուստով, դիմակով, ձեռնոցով, փորձանոթներով, դրանք պահելու համար սառցե պարկով։

Պոլիկլինիկայի տնօրենը հայտնեց` այս օրերին նաև պատվաստումներ են կատարում երեխաներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց, այդ իսկ պատճառով էլ որոշվել է տնից նույնպես կորոնավիրուսի ախտորոշման նմուշառում կատարել։ Ի դեպ, պատվաստումների համար բոլոր պոլիկլինիկաներում կան առանձին մուտքեր։

«Առաջին հերթին շնորհավորում եմ բժիշկներին». Արմեն Սարգսյանի մայիսմեկյան ուղերձը

Պատմելով տնից նմուշառում կատարելու գործընթացի մասին` Բադալյանը նշեց, որ նմուշներն ուղարկում են կա՛մ «Աստղիկ» ԲԿ, կա՛մ «Պրոմ–տեստ»։ Այնուհետև թեստի պատասխանն ուղարկում են թիվ 17 պոլիկլինիկա, որից հետո դրանք տրամադրում են քաղաքապետարանի առողջապահության վարչությանը, որն էլ թեստերի պատասխանները բաժանում է տարածքային պոլիկլինիկաներին։ Եթե որևէ մեկի թեստի պատասխանը դրական է լինում, ապա նրան մեկուսացնում են։

«Մեր պոլիկլինիկայից մեկ բուժքույր է միացել այդ գործընթացին, սակայն արդեն 2 ամիս` վարակի տարածման առաջին իսկ օրից, մեր 3 բժիշկներն աշխատում են «Նորք» ինֆեկցիոնում»,–նշեց Բադալյանը` հավելելով, որ պոլիկլինիկայում աշխատող մյուս բժիշկները սիրով են փոխարինում գործընկերներին։

Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Հայաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներից մեկը. նա 32 տարեկան է

Ինչ վերաբերում է այս օրերին պոլիկլինկաների ծանրաբեռնվածությանը, ապա հաճախելիությունը բավականին նվազել է։ Ավելին, տնային կանչերի թիվն էլ է նվազել, քանի որ մարդիկ, ըստ մասնագետի, ուզում են բժիշկներից հեռու մնալ։ Վերջին շրջանում մարդիկ ավելի քիչ են խուճապի մատնվում, և եթե նախկինում անգամ մի փոքր մրսածության դեպքում ուզում էին կորոնավիրուսի թեստ հանձնել, ապա հիմա այդպես չէ։

Ի դեպ, Բադալյանի ընտանիքում 3 բժիշկ կա` ինքը, ամուսինը և տղան․ երեքն էլ ամեն օր սիրով են աշխատանքի հաճախում։

Հայտնի է աշխարհում Covid-19–ով վարակվածների հստակ թիվը

«Երեքս էլ անհանգստանում ենք իրար համար. տուն մտնելիս շատ արագ ախտահանվում ենք։ Ծնողներս ռիսկային խմբում են և երկու ամիս է` չեմ տեսել նրանց, չեմ այցելում` դժվարը դա է»,– ընդգծեց Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2148–ն է։ Այս ընթացքում արդեն իսկ ունեցել ենք վարակից մահվան 33 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 22177 թեստավորում։

Լրահոս
0