03:15 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
133 0 0

Հայաստանի երկաթուղիների պատմության թանգարանի էջում կարելի է գտնել արխիվային բացառիկ լուսանկարներ և տեսանյութեր, փաստաթղթեր, ինչպես նաև ընկերության պատմությունը կերտած մարդկանց մասին նյութեր:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Հայաստանում գործող հակահամաճարակային միջոցառումների պայմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հանրությանը ներկայացնում է նոր վիրտուալ տեղեկատվական հարթակ` Հայաստանի երկաթուղու պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջը: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը։

Թանգարանի էջում կարող եք գտնել բացառիկ արխիվային լուսանկարներ և տեսանյութեր, փաստաթղթեր և պատմություն ստեղծած մարդկանց մասին ինֆորմացիա: Հրապարակված նյութերը նվիրված են Հայաստանի երկաթուղային համակարգի ստեղծմանն ու զարգացմանը՝ սկսած Ռուսական կայսրության ժամանակաշրջանից, և սովետական շրջանից, որը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի և ենթակառուցվածքների կիզակետն էր:

Բացի այդ, էջում արդեն տեղադրված է վիրտուալ շրջայցը Թանգարանով, որի հեղինակն է թանգարանի վարիչ Նիկողայոս Տեր-Կարապետյանը:

«Մեր ներկան և արդյունավետ ապագան մեծապես կախված է նրանից, թե որքան հոգատար ենք մենք վերաբերվում պատմությանը, որքան խորը գիտենք և վերլուծում ենք անցյալի սխալները և գնահատում ենք անցյալի հաջողությունները», - նշել է ծրագրի նախաձեռնող, ՀԿԵ-ի Տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Սենիկ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ Թանգարանի էջի ստեղծմանը զուգահեռ կլուծվի նաև պատմական նյութերի թվայնացման խնդիրը:
Հայաստանի երկաթուղու թանգարանը բացվեց 2009 թվականին Երևանի կայարանում: Տարիների ընթացքում այստեղ հավաքագրվել է Հայաստանի երկաթուղու պատմությանը նվիրված ծավալուն ցուցահանդեսը, որը սկսվում է 1895-ի մայիսից: Ամենահին ցուցանմուշը (19-րդ դար)՝ ցարական ժամանակներում շահագործվող շոգեքարշն է:

Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ըստ թեմայի

Ուղևորափոխադրումների աճ, նոր էլեկտրագնացքներ. է՞լ ինչ նորություններ ունի ՀԿԵ–ն
Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ
ՀԿԵ-ն և GeoProMining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երևանից Գյումրի գնացքը հասնում է վնասով. կառավարությունը ՀԿԵ–ին 351 մլն դրամ կտրամադրի
թեգերը:
վիրտուալ, պատմություն, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)

Գլխավոր թեմաներ