05:30 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Արտակարգ դրության պայմաններում ՔԿՀ-ներում այցելություններն ու տեսակցություններն արգելված են, սակայն կալանավորը կարողացել է տեղեկացնել իր հացադուլի մասին:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի- Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ–ում 43-ամյա կալանավոր Հայկ Սարգսյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլ է հայտարարել: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը:

«Ապրիլի 23-ից Հայկ Վասիլի Սարգսյանը հացադուլ է անում: Նրա առողջական վիճակը նորմալ է, կայուն »,- տեղեկացրեց Նավիկյանը:

Կալանավորը պահանջում է վերանայել իր գործը: Նրա ընկերուհին՝ Գայանե Փոլատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս կերպ Սարգսյանը փորձում է հանրային ուշադրություն գրավել իր գործի նկատմամբ։

«Արդեն 6 տարի է՝ դատը հետաձգվում է, նրա հանդեպ անարդարացի վերաբերմունք է ցուցաբերվում: Որքանով տեղյակ եմ՝ նա նույնիսկ նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- պատմեց Փոլատյանը:

Արտակարգ դրության պայմաններում ՔԿՀ-ներում այցելություններն ու տեսակցություններն արգելված են, սակայն կալանավորը կարողացել է տեղեկացնել իր հացադուլի մասին՝ այդ մասին գրելով ծխախոտի տուփի վրա և իրերի հետ փոխանցելով ընկերուհուն:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի կայքէջում նշվում է, որ Հայկ  Սարգսյանը կալանավորված է 2014 թվականից: Նա դատապարտվել է 35 միլիոն դրամի գողության համար: Դատավորի եզրակացության համաձայն՝ Սարգսյանը, որը 2013 թվականին ավելի քան 30 բնակարանային գողություններ է կատարել Երևանում, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին դատական նիստերի չեղարկումից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում 20 ազատազրկվածներ հացադուլ էին հայտարարել:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից հինգը կորոնավիրուսով են վարակվել

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ 20 կալանավորի խափանման միջոցը փոփոխվել է, նրանք ազատ են արձակվել ՔԿՀ-ներում կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում:

Ըստ թեմայի

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ծառայողը դատապարտյալին դուրս է բերել խցից, որ մյուսները ծեծեն
Արդարադատության նախարարությունը վստահեցնում է` ՔԿՀ–ներում խուճապի հիմքեր չկան
թեգերը:
հացադուլ, կալանավոր, «Նուբարաշեն» ՔԿՀ

Գլխավոր թեմաներ