00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գավառում տեղի ունեցած դեպքերի գործով 15 անձի մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur YesayantsНа месте преступления (29 апреля 2020). Гавар
На месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
15 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի-Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում օրերս տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի:

Полицейские на месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Գավառի վենդետայի հետքերով, կամ երբ «ասֆալտին փռելու» քաղաքականությունը քո դեմ է աշխատում

«13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 34-104-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածը վերաբերում է զանգվածային անկարգություններ, իսկ 34-104-րդ հոդվածը՝ սպանության փորձ կատարելուն:

15 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործով ևս 3 անձի ձերբակալման որոշում էր կայացվել, որոնցից մեկն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել է:

Գավառի դեպքը քրեական «անցյալ» չունի. 50-ից ավել բերման ենթարկվածներ կան. մանրամասներ

Գավառում աղմկահարույց սպանությունների կադրերը՝ առանց մոնտաժման - Sputnik Արմենիա
Գավառի սպանությունների կադրերը՝ առանց մոնտաժման. նոր տեսանյութ է հրապարակվել

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Բացի այդ, նրանք շրջափակել էին Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում վնասվածքներ էին ստացել նաև Հ.Հակոբյանը, Ա.Պետրոսյանը, Ա.Սարգսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը:

Գավառի հիվանդանոցի վրա հարձակվողները 500-ից ավելի են եղել. կա տեսագրություն

Լրահոս
0