23:32 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1366)
102401

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 125-ով և դարձել 2273։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 23142 թեստավորում, արդեն բուժվել է 1010 պացիենտ։

Առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ին ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Երեկ` մայիսի 1-ին հայտարարվեց, որ մայիսի 4-ից կվերացվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն էլ չի լինի։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1366)

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 27 տարեկան կին է մահացել
Ո՞րն է կորոնավիրուսով «կրկնակի հիվանդացության» պատճառը. պատասխանում են գիտնականները
«Հայացք հիվանդանոցից»․ ինչպե՞ս են բուժվում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները․ տեսանյութ
Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները
թեգերը:
կորոնավիրուս, հիվանդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ