02:10 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
419 0 0

Վարորդների մի մասը կանոնավոր վճարում էր կայանատեղիների համար, մյուսները գերադասում էին չվճարել, հետո տուգանքները բողոքարկել դատարանում։ Միևնույն ժամանակ դատական որոշումները հետագայում կայացվում էին հիմնականում հօգուտ հայցվորների։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երևանում կարմիր գծերից հրաժարվելու գաղափարը վաղուց հասունացած նախաձեռնություն էր։ Ժամանակին, երբ այդ նախագիծը ներդրվում էր, նպատակներից մեկը մայրաքաղաքի փողոցները մեքենաներից բեռնաթափելն էր, հատկապես` քաղաքի կենտրոնում, սակայն, «Վարորդի ընկեր» ՀԿ–ի համահիմնադիր, ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով, այդ գաղափարն իրեն չարդարացրեց։ Նա իր կարծիքը հայտեց Sputnik Արմենիային։

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանը ապրիլին հայտնեցին, որ պատրաստվում են Երևանի կայանատեղիների հետ կապված հարցերի կարգավորման մասին օրինագիծ շրջանառության մեջ դնել։ Եթե խորհրդարանը հաստատի, ապա քաղաքում կարմիր գծերի շուրջ 80%–ը կվերացվի։ Կարմիր գծերով նշված վճարովի կայանատեղիներ կմնան միայն կենտրոնում, մասամբ` Արաբկիր վարչական շրջանում։

Ղահրամանյանի խոսքով` կարմիր գծերի համակարգը փաստացի չէր գործում` ոմանք կանոնավոր վճարում էին կայանատեղիի համար, մյուսները նախընտրում էին չվճարել, հետո տուգանքները բողոքարկել դատարանում։ Ընդ որում` դատարանը հիմնականում բավարարում էր բողոքների մեծ մասը` հարկադրելով քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը, իսկ ավելի կոնկրետ վարչական իրավախախտումների ուսումնասիրման բաժնին` փոխհատուցել հայցվորների դատական ծախսերը։

Կարմիր գծերին կայանած, բայց դրա համար չվճարողներին տուգանում էին շրջիկ տեսախցիկների լուսանկարների հիման վրա։ Սակայն գրեթե անհնար էր ապացուցել, որ վարորդը չի վճարել։ Քանի որ առաջին 15 րոպեն անվճար էր, վարորդները հիմնականում պնդում էին, որ 15 րոպեից ավել չեն կայանել, իսկ հակառակն ապացուցելն անհնար էր։

«Եվ կարմիր գծերը դարձան մայրաքաղաքի բյուջեն վատնելու պատճառ։ Ավտոսեփականատերերի և նրանց փաստաբանների համար, իհարկե, հաճելի էր, որ դատարանն ի վերջո բավարարում էր նրանց հայցադիմումը։ Սակայն պետության տեսանկյունից նման պրակտիկան բացարձակապես ձեռնտու չէր և ծախսատար», – ասում է փորձագետը։

Մինչև մայիսի 10-ը Մոսկվա–Երևան չվերթ չի լինելու. դեսպանություն

Հիմա, երբ մարդկանց այլևս չեն տուգանի, կկրճատվեն նաև այդ դատական հայցերը։ Ի դեպ, ըստ պատգամավորների նախագծի` լուսանկարով տուգանել այլևս չի թույլատրվի, դրա համար պարտադիր պետք է լինի առնվազն 15 րոպեանոց տեսանյութ: Իհարկե, եթե մեքենան կայանված է քաղաքի կենտրոնում կամ Արաբկիր համայնքի որոշ հատվածներում։

Գործող սակագների համաձայն`կարմիրով գծանշված կայանատեղիների մեկ ժամվա վճարը 100 դրամ է, մեկ օրվանը` 500 դրամ, իսկ տարեկան վճարը` 12 հազար դրամ։

Ըստ Ղահրամանյանի` պատգամավորների առաջարկած օրինագծով ժամանակավորապես կլուծվի նաև մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման խնդիրը։ Պատգամավորներն իրենք էլ են դա պնդում։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ այդ հարցը կարող է լուծվել առանց հանրային տրանսպորտի խնդիրը կարգավորելու։

«Եթե մենք իսկապես ուզում ենք քաղաքի կենտրոնը բեռնաթափել մեքենաներից, զարգացած տրանսպորտային համակարգ պետք է ունենանք։ Երբ այդ համակարգը լինի, ստիպված կլինենք լրացուցիչ մեխանիզմներ փնտրել, որոնք մեզ թույլ կտան կենտրոնում նվազագույնի հասցնել անձնական օգտագործման ավտոմեքենաների քանակը։ Մեխանիզմներից մեկը կայանատեղիների վարձավճարների բարձրացումն է։ Սակայն դա հետագայի հարց է, այսօր այդ թեմայով ավելի առարկայական խոսելը դեռ վաղ է»,– կարծում է մեր զրուցակիցը։

Կարմիր գծերի համակարգը չի արդարացնում նաև մեկ այլ պատճառով` ամբողջ տարվա համար վճարած վարորդը պիկ ժամերին հաճախ չի կարողանում կայանելու տեղ գտնել։ Նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ դժվարությամբ քիչ թե շատ հարմար տեղ գտնելու դեպքում հետո պարզվի, որ այդտեղ կայանումն արգելված էր, և վարորդը կստանա «երջանիկ նամակը»։ Հետևանքը լինում է այն, որ վարորդը կրկնակի է վճարում` կայանատեղիի և խախտում կատարելու համար։ Թեև պատգամավորների նախաձեռնությունն այդ խնդիրը չի վերացնում, եթե խոսքը քաղաքի կենտրոնի մասին է։ Բայց խնդիրը լուծվում է քաղաքի այլ հատվածների դեպքում։

Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները

Ըստ թեմայի

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ
«Ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին». Հրաչյա Հակոբյան
Ի՞նչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանից. նա նամակ է գրել վարչապետին
Զինծառայողների ճանապարհածախսը պետությունն իր վրա կվերցնի. 700 կմ-ը պատահական թիվ չէ
«Մի անգամ հրաշք թույլ տվեք էլի»․ Գևորգ Պետրոսյանի առաջարկած նախագիծը չընդունվեց
թեգերը:
Սերգեյ Ղահրամանյան, վարորդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ