00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբաններն ահազանգում են ճնշումների ու ահաբեկության մասին

© Sputnik / Aram NersesyanАдвокат Гагика Хачатряна Ерем Саркисян ответил на вопросы журналистов (28 августа 2019). Еревaн
Адвокат Гагика Хачатряна Ерем Саркисян ответил на вопросы журналистов (28 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչատրյանի ու նրա որդու նկատմամբ հարուցված քրեական գործերով քննչական գործողությունները տեղի են ունենում ապօրինի ու գործին չառնչվող տասնյակ մարդկանց երկար հարցաքննելու, հոգեբանական ճնշման, վախի ու ահաբեկելու մթնոլորտում։ Փաստաբանները նոր հայտարարություն են տարածել:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում իրավական գնահատական է տվել Խաչատրյանների ընտանիքի անդամների և հարազատների նկատմամբ իրականացվող վերջին գործընթացներին:

Адвокат Амрам Макинян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Խաչատրյանների ընտանիքի դեմ արշավ է սկսվել». փաստաբանը` խուզարկությունների մասին

Հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի կնոջն ու նրա հարսին՝ Գուրգեն Խաչատրյանի կնոջը՝ իրենց ամուսինների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում ԱԱԾ ներկայանալու ու որպես վկա հարցաքննվելու համար: Նրանք էլ գրավոր պատասխանել էին, որ ներկայանալու դեպքում օգտվելու են մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրենց իրավունքից:

Դիմումում նաև նշված է եղել, որ հաշվի առնելով ՀՀ-ում համաճարակային իրավիճակն ու Գուրգեն Խաչատրյանի կնոջ խնամքի տակ մանկահասակ երեխաների գտնվելու հանգամանքը, միայն վերոնշյալ դիրքորոշումը հայտնելու համար ԱԱԾ՝ նրա չներկայանալը համարել հարգելի: Բայց վարույթն իրականացնող մարմինը բավարար չի համարել այս դիմումներն ու նորից է ծանուցում ուղարկել երկու կանանց:

«Մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ այս գործողությունները տեղի են ունենում ապօրինի ու գործին չառնչվող տասնյակ մարդկանց երկար հարցաքաննությունների ենթարկելու, հոգեբանական ճնշման, վախի ու ահաբեկելու մթնոլորտում։ Առանց որևէ հիմքի ձերբակալում են մարդկանց, այդ թվում նաև վարորդների։ Պետք է փաստել, որ սա ճնշում գործադրելու միջոց է, որը անկաշկանդ և անթաքույց օգտագործում է վարույթն իրականացնող մարմինը»,- նշված է Խաչատրյանների փաստաբանների հայտարարության մեջ:

ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում

Հիշեցնենք՝ ապրիլին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմում են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

Соучредитель группы компаний «Галакси», председатель совета директоров компании Ucom Гурген Хачатрян - Sputnik Արմենիա
Դատարանը դեռ չի քննի Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը

Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:

Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով), ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Ապրիլի 28-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

Իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

Լրահոս
0