18:10 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
632 0 0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել կորյունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այսօր առավոտյան եզակի ցեղատեսակի ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել: Գրառմանը կից նա տեղադրել է լուսանկար ձագերի հետ։ 

Ավելի վաղ համացանցում Ծառուկյանը զվարճալի լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էր, թե ինչպես է նա կաթի շշով կերակրում առյուծի փոքրիկ սպիտակ ձագին։

Գագիկ Ծառուկյանը շշով կերակրում է առյուծի ձագին. լուսանկար

Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիների թվաքանակի և տեսականու մասին վաղուց են տարբեր տեղեկություններ են պտտվում։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` 2015-2019 թվականների ընթացքում Գագիկ Ծառուկյանին տրամադրվել է ՀՀ տարածքից Բելառուսի Հանրապետություն վերաարտահանման թույլտվություն՝ 4 առանձնյակ հովազ լեո (Panthera leo) տեսակի առյուծի համար:

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որտեղ պահվում են տարատեսակ կենդանիներ (դրանց տեսակային և քանակային կազմն անհայտ է) վերջերս արտառոց և վտանգավոր միջադեպ էր տեղի ունեցել: Պատգամավորի կողմից պահվող գիշատիչներին հաջողվել էր դուրս գալ վանդակներից՝ ստանալով ժամանակավոր ազատություն: Բարեբախտաբար, միջադեպը դրական ավարտ էր ունեցել. չեն վնասվել ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները: Օգնության հասած մասնագետներին հաջողվել է կենդանիներին վանդակ վերադարձնել:

«Հա՛, ես պահում եմ ու նորմալ եմ պահում». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում. լուսանկար

Ըստ թեմայի

«Քաղաքացիները ճնշման, տաքության դեպքում պետք է մեկուսանան». Ծառուկյան
Ամեն ինչ թափվելու է անդունդը. Ծառուկյան
Ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն Ծառուկյանի նկատմամբ, եթե նա հրաժարվի վճարել աշխատակիցներին
թեգերը:
Լուսանկար, առյուծ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ