ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. 2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ինչպես և նախորդ ամիս, մայիսին ևս կենսաթոշակառուները ստիպված չեն լինի այցելել փոստային բաժանմունքներ: Մայիսի 5-ից սկսած փոստի աշխատակիցները կենսաթոշակները կբաժանեն թոշակառուների բնակության հասցեներով:
Նախարարությունից նաև հայտնում են, որ այն թոշակառուները, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի վճարումն իրականացնել տանը՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, կենսաթոշակը կկարողանան ստանալ փոստային բաժանմունքներում, բայց ոչ թե վաղվանից սկսած, այլ մայիսի 11-ից:
Սոցապնախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ նման դեպքերում թոշակառուները պետք է պահպանեն կորոնավիրուսից պաշտպանվելու սոցիալական անվտանգության կանոնները:
Արտերկրում բնակվողը չպետք է զրկվի կենսաթոշակից. ՄԻՊ–ը փոփոխություններ է առաջարկում
Արդեն տեղեկացրել էինք, որ արտակարգ դրության ժամանակահատվածում կենսաթոշակն ու նպաստն առձեռն ստացող քաղաքացիները «Հայփոստի» բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չեն ունենա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Հայփոստը» պայմանավորվել են, որ «Հայփոստի» աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ վճարելու կենսաթոշակներն ու նպաստները։