01:45 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24010

ՀՀ իրավական մարմինները հայտնաբերել են 12-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարողին։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 54-ամյա տղամարդը կալանավորվել է՝ տասնչորս տարին չլրացած երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։

«Պարզվել են 2008թ. ծնված երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի 54-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։ Տղամարդը կալանավորվել է:

Հովհաննիսյան. «Սոցիալական խնդիրները հավելյալ խթան են կանանց դեմ բռնությունների աճի համար»

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

թեգերը:
կալանավորել, ՀՀ քննչական կոմիտե, Բռնություն, սեքս, տղամարդ, երեխա, Անչափահաս

Գլխավոր թեմաներ