20:33 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
541602

Հարևանները զարմացած են, նրանք պատկերացում չունեն, թե ինչը կարող էր նախկին զինվորականին դրդել նման զարհուրելի քայլի։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երևանում այսօր երկու երեխաներին, ապա իրեն 9–րդ հարկից նետած 40–ամյա Կարեն Մելիքյանը հոգեկան շեղումներ կամ կասկածելի պահվածք չի ունեցել։ Խմիչքի հանդեպ հակում ևս չուներ, բայց ինքնամփոփ մարդ էր։ Նրա հարևանները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում որոշ մանրամասներ են պատմել այդ ընտանիքի մասին` նշելով, որ ֆինանսական լուրջ խնդիրներ, ըստ ամենայնի, ևս չունեին, ընտանիքը միջին սոցիալական վիճակում էր գտնվում։

Место происшествия в ЮЗМ
© Sputnik / Asatur Yesayants
Երևանի այն շենքը, որտեղից հայրը նետել էր 2 զավակներին, ապա ինքը նետվել

Հարևանները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին, որ տղամարդը ՌԴ քաղաքացի էր։ Երկար տարիներ նրանք ընտանիքով ապրել են Ռուսաստանում, մոտ մեկ տարի է, ինչ վերադարձել էին հայրենիք։ Նրանց խոսքով` Կարեն Մելիքյանը նախկին զինվորական էր, ծառայել է ռուսական բանակում։ Հիմա էլ բավականին բարձր թոշակ էր ստանում այնտեղից։

Հարևանները հերքեցին լուրերը, որ Մելիքյանն ու իր կինը բաժանված են։ Ավելին, դեպքի ժամանակ կինը տանն է եղել ու հավանաբար` քնած, քանի որ դեպքը գրանցվել է գիշերը` 4–ի կողմերը։

Место происшествия в ЮЗМ
© Sputnik / Andranik Ghazaryan
Երևանի այն շենքը, որտեղից հայրը նետել էր 2 զավակներին, ապա ինքը նետվել

Հարևաններից մեկն էլ պնդում է, որ ամուսիններին երբեք միասին չի տեսել։ Կարենը միշտ մենակ էր զբոսնում երեխաների հետ։

Սարսափելի դեպքի ականատեսներն ասում էին, որ հոր և մանավանդ երեխաների դիերը այնպես էին վնասվել, որ անճանաչելի էին դարձել։

Հարևանները զարմացած են, նրանք պատկերացում չունեն, թե ինչը կարող էր նախկին զինվորականին դրդել նման զարհուրելի քայլի։ Ի դեպ, արդեն դեպքի վայրում են նաև երեխաների մորական տատիկն ու բարեկամները, որոնք սակայն չցանկացան խոսել լրագրողների հետ։

Место происшествия в ЮЗМ
© Sputnik / Asatur Yesayants
Երևանի այն շենքը, որտեղից հայրը նետել էր 2 զավակներին, ապա ինքը նետվել

Հիշեցնենք, որ մայիսի 5–ի առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասի շենքերից մեկի 9–րդ հարկից տղամարդը նախ նետել է իր զավակներից մեկին, ապա մյուսի հետ միասին ինքն է նետվել։ Երեխաները` տղա և աղջիկ համապատասխանաբար 8 և 5 տարեկան են։

Ըստ թեմայի

Ողբերգական դեպք Երևանում. հայրը երեխաներին նետել է 9–րդ հարկից, ապա ինքը նետվել
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 112-ով և դարձել 2619
Հայաստանում կորոնավիրուսից մահացածը 64 տարեկան կին է. նա ունեցել է խրոնիկ հիվանդություն
թեգերը:
հայր, ինքնասպանություն, Սպանություն, ամուսին, Կին, Երևան

Գլխավոր թեմաներ