01:31 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)
121 0 0

Ռուսաստանի դեսպանատան բակում ծառատունկը կազմակերպվել է «Հիշատակի այգի» միջազգային նախագծի շրջանակում։ Այն նախագծի շրջանակում Հայաստանում իրականացվող առաջին ակցիան է։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի –Sputnik.  Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան բակում Հայրենական մեծ պատերազմի օրվան ընդառաջ երկնագույն եղևնի տնկեցին։  Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները։

Ակցիայի ընթացքում անձրև սկսվեց, որը րոպե առ րոպե էլ ավելի էր ուժգնանում։ Դեսպանատան աշխատակիցներից մեկը նկատեց. «Անձրևը լավ նշան է ցանկացած նախաձեռնության համար»։

Посадка ели ко Дню Великой Победы во дворе посольства России в Армении (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան բակում Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ դեսպանատան աշխատակիցները եղևնի են տնկել (2020 թ. մայիսի 5), Երևան

Դեսպան Կոպիրկինը, վերցնելով մեծ մոխրագույն ցնցուղը, մոտեցավ ծառին և ջրեց այն։

«Օգնենք անձրևին»,- ասաց նա։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում դեսպանը նշեց, որ եղևնու տնկումը Հայաստանում «Հիշատակի այգի» միջազգային նախագծի շրջանակում իրականացվող առաջին ակցիան է։

Посадка ели ко Дню Великой Победы во дворе посольства России в Армении (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Սերգեյ Կոպիրկին, ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Այսօր մենք փոքր, խորհրդանշական ակցիա ենք անցկացնում, որը «Հիշատակի այգի» միջազգային մեծ ակցիայի մի մասն է։ Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան։ Մենք մի շարք զանգվածային ակցիաներ էինք նախատեսում անցկացնել Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում, սակայն կորոնավիրուսի համավարակի հետ կապված զանգվածային միջոցառումները հետաձգվեցին։ Դրանք կիրականացվեն այն ժամանակ, երբ երկրում համաճարակաբանական իրավիճակը կկարգավորվի»,– հայտարարեց դեսպանը։

Посадка ели ко Дню Великой Победы во дворе посольства России в Армении (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան բակում Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ դեսպանատան աշխատակիցները եղևնի են տնկել (2020 թ. մայիսի 5), Երևան

Երկնագույն եղևնու տնկին դեսպանատանը տրամադրել էր Վանաձորի դենդրոպարկը։ Շուտով այս եղևնու մոտ հուշատախտակ կտեղադրեն։

«Կարծում եմ, այս եղևնին լավ է աճելու և մեր ապագա սերունդներին հիշեցնելու է այս մեծ իրադարձության մասին»,–ասաց Կոպիրկինը։

Посадка ели ко Дню Великой Победы во дворе посольства России в Армении (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան բակում Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ դեսպանատան աշխատակիցները եղևնի են տնկել (2020 թ. մայիսի 5), Երևան

Նշենք, որ «Հիշատակի այգի» ակցիան մեկնարկել է 2020 թվականի մարտի 18-ին Ռուսաստանի հարավային շրջաններում, որից հետո ակցիային սկսեցին միանալ մյուս քաղաքներն ու երկրները։ Ծառատունկը կավարտվի հունիսի 22-ին։ Ակցիայի նպատակն է Ռուսաստանի և ԱՊՀ այլ պետությունների տարածքում 27 մլն ծառ տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված 27 մլն հայրենակիցների։

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)

Ըստ թեմայի

Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը
Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվո վճարները կավելանան
թեգերը:
ծառատունկ, եղևնի, դեսպանատուն, Դեսպան, Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին

Գլխավոր թեմաներ